Սոդան պաշտպանում է բույսերը տարատեսակ հիվանդություններից և վնասակար միջատներից։ Այն համարվում է ամենամատչելի ու հասանելի, սակայն միևնույն ժամանակ արդյունավետ միջոցը։
Ահա թե ինչպես կարող եք կիրառել սոդան․ համոզված ենք՝ հնարքները կօգնեն ձեզ։
Մշակում ենք հաղարջն ու մյուս տեսակի թփերը
Պրոցեդուրան պետք է կատարել մայիսի սկզբին և կրկնել 7 օր անց։ Լուծույթ պատրաստել 80գ սոդայից և 10 լ ջրից, ավելացնել նաև 40 գ տնտեսական օճառ։ Խառնուրդը լցնել ցնցուղի մեջ ու մշակել բույսերը։ Սա հարմար է նաև դդմիկների մշակման համար։
Լոլիկի մշակում
Եթե լոլիկն աճեցնում են ջերմոցում, հավանաբար ցանում եք մայիսի 10-15-ից ոչ շուտ։ Տնկելուց 7 օր անց կատարեք մշակման գործընթացը։ 60 գ սոդան լուծել 10 լ ջրի մեջ։ Սա կպաշտպանի լոլիկի տերևները՝ թույլ չտակով սևանալ։
Վարդերի մշակում
80գ սոդա լուծեք 5լ ջրի մեջ։ Ցողեք ծաղիկի ճյուղերը։ Ջրեք միայն երեկոյան։ Կրկնեք պրոցեդուրան 2- 3 օր անց։
Պաշտպանություն մրջյուններից
1 դույլ ջրի մեջ լուծել 1 տուփ սոդա և լցնել մրջյունների բույնի վրա։ Չոր սոդա շաղ տալ անմիջապես դրա շուրջ։
Գազարի, սոխի, կաղամբի և կանաչիների մարգերը ջրելու համար
Ինչպես ազատվել որդերից․ 100 գ սոդայի վրա լցնել 10 լ ջուր։ Սա օգտակար է հատկապես կաղամբների համար։
Պայքար՝ խխունջների դեմ․ միացնել սոդա և ալյուր՝ հավասար քանակությամբ, խառնուրդը լցնել ախտահարված հատվածներում։