Թուրմ, որը ձեզ կբուժի շաքարային դիաբետից
Շաքարային դիաբետը էնդոկրին հիվանդություն է, որը բնորոշվում է արյան մեջ գլյուկոզի պարունակության քրոնիկ բարձրացմամբ և ածխաջրատային, ճարպային ու սպիտակուցային փոխանակության խանգարումներով՝ պայմանավորված ինսուլինի արտազատման և ազդեցության խանգարումներով կամ դրանց համակցմամբ:
Շաքարային դիաբետի հիմնական կլինիկական նշաններն են բերանի չորությունը, ծարավի զգացումը, հաճախախմությունը, հաճախամիզությունը, քաշի կորուստը։
Այս նշանների առկայության դեպքում յուրաքանչյուր ոք պետք է դիմի տեղամասային պոլիկլինիկա կամ, հնարավորության դեպքում, որոշի գլյուկոզայի մակարդակն արյան մեջ։
Տիպ 1 շաքարային դիաբետը հանդիպում է առավելապես երեխաների և երիտասարդների, իսկ տիպ 2 շաքարային դիաբետը՝ մեծահասակների շրջանում։ Լաբորատոր ցանկացած հետազոտություն հարկ է անցնել բժշկի նշանակմամբ։
Թեյ մեղրախոտ
Մեղրախոտի օգտագործումը լավ արդյունքներ է գրանցել քաշի նվազման և շաքարային դիաբետի դեպքերում:
Մեղրախոտի տերևները քաղցրությամբ մինչև 30 անգամ գերազանցում է շաքարին: Նրա գլխավոր առավելությունը այն է, որ չունի կալորիականություն և բնական է: Մեղրախոտի տերևներում առկա տարրերի տրոհման համար անհրաժեշտ չէ ինսուլին, դրա համար այն լիովին անվնաս է շաքարային դիաբետ ունեցողների համար:
Մեղրախոտը հիանալի սննդային հավելում է նիհարել ցանկացողների համար: Այն չպարունակելով կալորիա բավարարում է մարդու մոտ շաքարի պահանջը, չավելացնելով քաշը:
Մեղրախոտի պարբերաբար օգտագործումը օգնում է
1․ կարգավորել նյութափոխանակությունը և նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը
2․ խթանում է ենթաստամոքսային գեղձի բնականոն աշխատանքը
3․ նպաստում է լյարդի բնականոն աշխատանքին, աղեստամոքսային խնդիրների դեպքում
4․ բարձրացնում է իմունիտետը
5․ արյան մեջ խոլեստերինի պարունակության իջեցման
6․ էներգիա է տալիս ուժասպառ եղած մարդուն:
Հիշեք, որ ցանկացած ինքնաբուժություն սկսելուց առաջ պարտադիր է խորհրդակցել բժշկի հետ։