30 րոպեում պատրաստվող հրաշալի թխվածքաբլիթներ, որոնք հալվում են բերանում

Յուրահատուկ պատրաստման եղանակ չպահանջող այս պարզ ու համեղ պեչենիները հալվում են բերանում՝
գոհացնելով բոլորին, իսկ պատրաստման համար անհրաժեշտ մթերքներն են.

Փափկած կարագին ավելացնում ենք հերթականությամբ մյուս բոլոր բաղադրիչ մթերքները: Տրորելով բերում ենք
համասեռության՝ վերածելով փափուկ խմորային մասսայի, որի հետ հեշտ է աշխատելը:

Խմորային մասսան ցանկալի է կտրատել պատրաստումից քիչ ավելի ուշ՝ սառեցնելուց հետո: Մի քիչ սառած
խմորային մասսան բացում ենք՝ վերածելով ոչ շատ հաստ, ոչ շատ բարակ շերտի:
Ձևավոր կտրիչ եզրեր ունեցող կաղապարի կամ դանակի միջոցով շերտի վրա ձևավոր կտրվածքներ անել՝
ստանալով քառակուսաձև կտորներ:

Այս կտորները հատ-հատ միակողմանի թաթախում ենք հատիկավոր շաքարի մեջ այնպես, որ միայն խմորե
կտորի մի մակերեսը շաքարապատվի: Չշաքարապատված մասով համաչափորեն դասավորել թավայի մեջ:
Թխվելուց հետ թխուկների մակերեսի շաքարային ավազիկները քիչ հալվում են՝ պեչենիներին առավել գեղեցիկ ու
ախորժելի տեսք հաղորդելով: