Պոկվում է եղունգի վերին շերտը, եղունգները չեն շնչում…Սվետլանա Պետրովան բացատրել է գել լաքի բոլոր վտանգների մասին

Գել լաքը, եթե սերտիֆիկացված է, չի վնասում եղունգների շերտը, սակայն պրոցեդուրաների անվտանգությունը կախված է ոչ միայն նյութերի որակից, ասում է մաշկաբան Սվետլանա Պետրովան։ Բժիշկը Lenta.ru-ի հետ զրույցում գնահատել է եղունգների գել լաքի հնարավոր վնասի մասին հայտարարությունները։

Պետրովան նշել է, որ եղունգները սնվում են կուտիկուլի տակ` մազանոթներով, և դրանց մակերեսն ինքնին բաղկացած է կերատինացված բջիջներից, ուստի պետք չէ վախենալ, որ դրանք «չեն շնչում»։ Միևնույն ժամանակ, նշել է բժիշկը, հաճախ տնային պայմաններում գելլաքի ինքնուրույն հեռացումը հանգեցնում է հետևանքների՝ եղունգների թիթեղների շերտազատման և բարակման տեսքով, քանի որ ծածկույթի հետ միասին պոկվում է եղունգի վերին շերտը։

Մաշկաբանը նաև մատնանշեl 1, որ կանանց անհանգստացնում է մելանոմայի՝ մաշկի և եղունգների քաղցկեղի համատեքստում գելլաքը չորացնելու համար նախատեսված լամպերի անվտանգությունը։ Պետրովան բացատրեl 1, որ սրահներում օգտագործվող ուլտրամանուշակագույն լամպերը և LED լամպերը հիմնականում արտանետում են A տիպի ճառագայթներ (UVA)՝ երկար ալիքների ուլտրամանուշակագույն ճառագայթներ, որոնք կապված են մաշկի քաղցկեղի բարձր ռիսկի հետ:

«Պրոցեդուրայից առաջ ցանկալի է ձեռքերին և մատներին քսել UVB և UVA ճառագայթներից պաշտպանող արևապաշտպան քսուք՝ անկախ նրանից, թե որ լամպից կօգտագործի մասնագետը՝ ուլտրամանուշակագույն, թե լուսադիոդային։ Ապրանքը կօգնի նաև պաշտպանել մաշկը ֆոտոծերացումից։ Մինչ ծածկույթը պոլիմերացվում է լամպի մեջ, խորհուրդ է տրվում նաև օգտագործել հատուկ ձեռնոցներ՝ մատների ծայրերին անցքերով, ուլտրամանուշակագույն ճառագայթումից պաշտպանող»,- պարզաբանել է նա։