Հաճախ նույնիսկ ամենաթանկ և որակյալ տապակը ժամանակի ընթացքում սկսում է հիասթափեցնել այն փաստով, որ դրա մեջ պատրաստելիս սնունդը սկսում է կպչել, այրվել:
Արդյունքում, պատրաստվող ձուկը կարող է փխլվել, միսը կարող է ախորժելի տեսք չունենալ, իսկ շոգեխաշած բանջարեղենը դառնահամ է ստացվում:
Տատիկս երբեք այդպիսի խնդիրների հետ չի բախվել, նրա մոտ ամեն ինչ կատարյալ էր, համեղ, ախորժելի տեսքով: Ես ավելի ուշ իմացա, թե ինչ է անում տատիկս:
Ամեն ինչ շատ պարզ էր, պարզապես տատիկը պարտադիր տապակը ծածկում էր պարզ և մատչելի միջոցներով՝ ստեղծելով պաշտպանիչ շերտ: Ձեզ հարկավոր կլինի. Երկու բաժակ աղ;
Բուսական յուղ: Միջոցը հարմար է ցանկացած տապակի, նույնիսկ չուգունե տապակների ու կաթսաների համար:
Նախ անհրաժեշտ է կաթսան լավ տաքացնել միջին ուժգնության կրակի վրա, շաղ տալ աղով, որը պետք է տաքացնել և երբեմն խառնել այնպես, որ աղը հավասարապես տաքանա բոլոր հատվածներում: Սա կտեւի մոտ կես ժամ:
Այնուհետև աղը հեռացրեք և լվացեք տապակը մաքուր ջրով և չորացրեք: Վերցրեք բուսական յուղ, թրջեք դրա մեջ մաքուր կտոր և քսեք տապակի ներսը: Քսեք ուշադիր, որպեսզի ոչ մի հատված բաց չմնա:
Դրանից հետո տապակը պետք չէ օգտագործվել 24 ժամ, այն պետք է ներծծի բուսայուղը: Մեկ օր անց լվացեք տապակը սովորական լվացող միջոցով, չորացրեք և կարող եք օգտագործել: Այս ընթացակարգը պետք է կրկնվել ամիսը մեկ կամ երկու անգամ:
Դուք ստիպված չեք լինի թանկարժեք միջոցներ գնել այրված տակապները մաքրելու համար: