Ճապոնական մշակույթը պարզապես չի կարող անտարբեր թողնել ոչ մեկին, քանի որ հենց այս մշակույթում են ծնվում համբերատարությունն ու սերը, հարգանքն ու հաջողությունների հասնելու ամենացանկալի ճանապարհները։ Մենք առաջարկում ենք ծանոթանալ ճապոնական ամենահայտնի 16 մտքերին, որոնք մեկընդմիշտ կփոխեն ձեր կյանքը։
1. Եթե խնդիրը կարելի է լուծել, ապա իմաստ չունի անհանգստանալու դրա համար, իսկ եթե այն լուծում չունի, ապա անհանգստանալն ուղղակի ապարդյուն է:
2. Մի պահիր նրան, ով գնում է, մի վանիր նրան, ով եկել է:
3. Շատ ավելի լավ է լավ մարդու թշնամին լինել, քան վատի ընկերը:
4. Մի բարի խոսքը կարող է տաքացնել 3 ձմեռային ամիս:
5. Արագը դանդաղն է առանց դադարների:
6. Արևը չի տարբերում ճշմարիտներին, արևը չի տարբերում սխալվածներին: Արևը ծագում է առանց ինչ-որ մեկին տաքացնելու ցանկության: Նա, ով գտել է ինքն իրեն, նման է արևին:
7. 7 անգամ ստուգիր մինչև ինչ-որ մեկին կասկածելը:
8. Արա այն ամենը, ինչ կարող ես, իսկ մնացած ամեն ինչ թող ճակատագրին:
9. Երջանկությունն այցելում է այն տուն, որտեղ ծիծաղում են:
10. Հաղթանակը նրան է բաժին հասնում, ով հակառակորդից կես ժամ ավելի է դիմանում:
11. Հարցնելը ամոթ է,որ տևում է մեկ րոպե, իսկ չիմանալն ամոթ, որ տևում է մի ամբողջ կյանք:
12. Այնտեղ, ուր ուժն է ճիշտ, ճիշտն անկարող է:
13. Քիչ է կին և ամուսին լինելը, հարկավոր է նաև ընկերներ և սիրեկաններ դառնալ, որպեսզի հետո չփնտրեք վերջիններին ձեր շուրջը:
14. Ավելորդ իրը ավելորդ հոգս է:
15. Երախտագիտությունը նույնքան երկար հիշիր, որքան վիրավորանքը:
16. Ամուսինները պետք է ձեռքի ու աչքի նման լինեն. երբ ձեռքը ցավի, աչքը կարտասվի, երբ աչքն արտասվի, ձեռքը կսրբի նրա արցունքները։