Մի սիրո պատմություն. գիտե՞ք ԱՐԱՐԱՏԻ գագաթին գտնվող այս լճի մասին. ահա, թե որտեղից է առաջացել այս հրաշքի անունը

Արարատ լեռան գագաթին մի լիճ կա՝ անսովոր գեղեցկությամբ, որի հետ կապվում են բազում պատմություններ ու առասպելներ:
Դրանցից մեկը երկար ժամանակ հայտնի էր Արարատյան դաշտի բնակիչների շրջանում: Պատմում են, որ մի օր պտղաբերության և բերքի աստվածուհի, ոսկեծամ Անահիտը, լողացող ամպերի միջով քայլելիս, սիրահարվում է մառախուղի մեջ փայլող Արարատ մեծ լեռանը:

Նրա սերն այնքան ուժեղ էր, որ լույսնի լույսով ողոված ամեն գիշեր նա թողնում էր Արաքսի ջրերն ու անքնությամբ տառապելով թափառում էր հովիտներում՝ շշնջալով սիրո և ջերմության խոսքեր, որոնք նուրբ զեփյուռի նման բարձրանում էին Արարատի գագաթը: Գիշերները հաջորդում էին իրար, իսկ նրա օրերը՝ լցվում անպատասխան սիրով:

Մեծ Արարատը լռում էր, իսկ այդ լռությունը պատռում էր Անահիտի սիրտն ու հոգին: Հետո, մոռանալով ամոթն ու ամեն բան, աստվածուհին այլևս չդիմացավ և բարձրացավ Արարատի վրա: Ծածկելով իր հրապուրիչ մարմինն առավոտյան մառախուղով՝ նա սիրո խոսքերով դիմեց իր սիրելիին: Այդ խոսքերը Անահիտի շուրթերից հնչում էին գեղեցիկ թռչունների պես, բայց Արարատը մնաց սառը, անտարբեր: Անահիտը հեկեկաց՝ չթաքցնելով արցունքները, որոնք հոսեցին նրա աչքերից գետի պես: Անահից լացեց շատ երկար…մինչև որ նրա արցունքները լիճ ձևավորեցին Արարատ լեռան վրա: Ահա, թե ինչու է գետը կոչվում Անահիտ: