Հաճախ է պատահում, որ մաշկը կորցնում է գեղեցիկ ու թարմ տեսքը, ի հայտ են գալիս բշտիկներ, պիգմենտային բծեր:
Գոյություն ունեն կոսմետիկ տարատեսակ միջոցներ, որոնք օգնում են ազատվել այդ խնդիրներից: Կան նաև բնական միջոցներ, որոնք նույնպես օգնում են ազատվել նմանատիպ խնդիրներից:Կիտրոնն այդ հարցում հիանալի օգնում է:
Կիտրոնից կարելի է պատրաստել տարբեր միջոցներ, դիմակներ, որոնք կարելի էպատրաստել տնային պայմաններում:
Կիտրոնի հյութ քամել բաժակի կամ փոքրիկ տարայի մեջ, այդ հյութով խոնավացնել բամբակե սկավառակը և քսել բշտիկների հատվածում: Թողնել 2-3 րոպե, մինչև կիտրոնի հյութը չորանալ, այնուհետև լվանալ գոլ ջրով և դեմքը չորացնել փափուկ սրբիչով: Գործողությունը կատարել օրական 2 անգամ։ Մի քանի կտոր կիտրոնը մանրացնել և քսել դեմքին։ Այսպիսով կստացվի հզոր դիմակ։ Թողնել 2-3 րոպե, այնուհետև լվանալ գոլ ջրով։
Կիտրոնով և սպիտակուցով դիմակ` Վերցրեք 1 ձվի սպիտակուց։ Սպիտակուցը միացրեք 2ճ․գ․ կիտրոնի հյութի հետ, լավ հարեք։ Խառնուրդը բաժանեք 3 մասի։
Մի մասը քսեք դեմքին, սպասեք որոշ ժամանակ, մինչ այն կչորանա, այնուհետև քսեք մյուս մասը։ Կրկին սպասելուց հետո՝ քսեք մնացած զանգվածը։