Մանկատանը մեծացած աղջիկ եմ, ամբողջ կյանքում մենակ եմ եղել․ Մի քանի որ առաջ զանգ ստացա․ Ընենց բան ասեցի, որ․․․Էդ
զանգի մասին երազել եմ ողջ կյանքս։Մանկատա նը մեծացած աղջիկ եմ, ծնողներիս կամ բարեկամներիս մասին ոչ մի բան չգիտեմ,
չգիտեմ ող ջ են ող ջ չեն, ոնց եմ ես հայտնվել մանկատանը։
Քանի տարիա մանկատնից դուրս եմ եկել, մենակ եմ, մենակ ապրում են, աշխատում, գլխիս ճարը մի ձև տեսնում։ Ամեն տարի էլ մե-
նակ եմ նոր տարին ու ընդհանրապես ցանկացած տոն ացկացրել։ Էնքան դժ վարա չեք պատկերացնի, մեկ մեկ ոչ մի բանի հավես էլ
չի լինում, ասում եմ ում համար եմ էսքան բան անում, ումա պետք կյանքս, մենակ անկապ ապրում եմ, ոչ մի հարազատ չունեմ։
Դե հա, շատ ծանոթներ ունեմ, շատ տեղերում եմ աշխատել, բայց դե տենց մարդ չկա, ում հետ պիտի նոր տարի անցկացնեմ։ Բայց
երեկ զանգ եմ ստանում, իմ տնօրենի կնոջից։ Տնօրենս դե մեծ մարդա,արդեն թոռնատեր, գիտի որ մանկատանն եմ մեծացել, մենակ
եմ, կնոջ հետ էլ ծանոթացրելա, շատ լավ կինա, երկուսն էլ մեծ են, բայց դեռ երեխայական բաներ ունեն, հումորասեր, հետները լուրջ
չես կարա մի քանի րոպե մնաս։
Կինը զանգումա ասումա գիտեմ որ մենակ ես անցկացնելու նոր տարին, մեր տունն էլ էնքան մեծա, մենք էս մեծությունից ճնշվում
ենք, ուզում ենք գաս համ մեր տունը լրացնես, համ էլ մենակ չես լինի։ Գիտես ինչքան ենք քեզ սիրում, մեծ հաճույքով սպասում ենք
քեզ, կարաս հենց էսօր էլ գաս, էսք անի օրը մեր տանը մնաս։ Էն որ լսածիս չէի հավատում, անկեղծ ասած էնքան էի երազում այ սենց
զանգ ստանամ։