Հենց իմացան կտակ եմ պատրաստվում գրեմ, սաղ բարեկամությունս լցվեց գլխիս, բայց ոչ մեկին էլ բան չեմ թողելու

Ես 75 տարեկան եմ։ Տարիների ընթացքում շատ կուտակած բաներ ունեմ։ Մի օր նստած մտածում եմ, ում ա մնալու տունս, դաչաս, բանջարանոցս։ էս ամենը ստեղծել ենք ես ու ամուսինս, ով մա հացել ա 5 տարի առաջ։

2 տղա ունեմ, բայց ցա վոք իրանք լրիվ մոռացել են իմ մասին։ Ոչ իրանք են գալիս գնում, ոչ թոռներս։ Հարսներս շաբաթը մի երկու անգամ էնքան ա որ զանգում են բայց սառը սառը խոսում դնում։ Որ հիվան դ եմ լինում, պահող չեմ ունենում։ Մեկ մեկ հարևանս գալիս ա նստում ասում խոսում ենք։ Լավ կնիկ ա։ Մեկ մեկ դե ղ ա բերում, ճնշ ումս ա չափում պետք եղած ժամանակ։ Մի օր, որ մեծ տղուս կինը զանգեց, պատմեցի մտադրությանս մասին։ Ասեցի, որ ուզում եմ կտակ գրեմ։ Մեկ էլ միանգամից մամ ջանը կապեց։ Հաջորդ օրը տղուս ու թոռներիս հետ եկան։ Մի 3 շաբաթական հղի ա էտ հարսս, ասում ա․ — Մամ ջան, որ էս մեկը աղջիկ եղավ, հաստատ քո անունն ենք դնելու։ 1 շաբաթ առաջ երևի սկի անունս չէր հիշում։ Երևի խոսքի մեջ ասել էր մյուս հարսիս։ Օրը մեկը գալիս էր մոտս։ Մեկ տղեքս իրանց ընտանիքներով, մեկ քրոջս երեխեքը, մեկ մարդուս քրոջ աղջիկը։

Նստած մտածում եմ, որ ոչ մի բանի էլ արժանի չեն, հենց կտակի անուն լսեցին, հավաքվեցին։ Ավելի լավ ա սաղ ծախեմ, մանկատանը բարեգործություն անեմ։ Բայց տունս տալու եմ հարևանուհուս, իմ կողքին մենակ ինքն ա եղել։