Կանզաս Սիթիում բնակվող 22-ամյա Անջելինա Ուայլին տեսանյութ է հրապարակել TikTok-ում և պատմել է, որ SKIMS ներքնազգեստը փրկել է իր կյանքը:
«Քիմ Քարդաշյանը փրկեց իմ կյանքը»,- այս խոսքերով սկսել է իր պատմությունը աղջիկը։ «Այն գիշեր, երբ ինձ վրա կրակեցին, զգեստիս տակ կրում էի SKIMS բոդի։ Այն այնքան ամուր էր, որ բառացիորեն դադարեցրեց իմ արյունահոսությունը: Խորհուրդ եմ տալիս բոլորին: Անպայման պատրաստվում եմ գնել ևս մի քանիսը և կրել դրանք ամեն օր։ Դա նման է զրահաբաճկոնի կանանց համար: Անվանեք դա ճակատագիր, բայց ես այն կանվանեմ Քիմ»,- կիսվել է նա։ Դեպքը տեղի է ունեցել Կանզաս Սիթիում Ամանորի գիշերը։ Անջելինան մեքենայի է սպասելիս եղել, որպեսզի ընկերների հետ խնջույքից հետո տուն վերադառնա։ Նա չորս հրազենային վիրավորում է ստացել։