Լոռվա Ուռուտ գյուղի
Սբ. Սարգիս (Սբ Ամենափրկիչ) եկեղեցի , 11-րդ դար
Վերականգնվել է 2018թ.
Վերականգնող Ճարտ. Ս. Աբովյան
Ուռուտ գյուղը գտնվում է համանուն գետի ափին, Ստեփանավան քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոն Վանաձորից 43 կմ է հեռավորության, ծովի մակերևույթից 1450 մետր բարձրության վրա: Գյուղի արևելյան մասում է գտնվում Սբ. Ամենափրկիչ եկեղեցին, իսկ հարավ-արևմտյան մասում՝ Սուրբ Սարգիս մատուռը:
Ուռուտի այլ անուններից է Սողութլի: Հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն, Ուռուտի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.
1831 թվական – չի նշվում,
1873 թվական – 413, բոլորը՝ հայ,
1886 թվական – 530 հոգի, բոլորը՝ հայ,
1897 թվական – 758 հոգի, որից 741-ը՝ հայ, 17-ը՝ իսլամ,
1904 թվական – 870 հոգի,
1914 թվական – 1059 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,
1916 թվական – 1142 հոգի,
1919 թվական – չվ նշվում,
1922 թվական – 1116 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 1225 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 1222-ը՝ հայ, 3-ը՝ թուրք,
1931 թվական – 1199 հոգի, որից 1198-ը՝ հայ, 1-ը՝ ռուս:
Խորհրդային մարդահամարի տվյալներով՝ Ուռուտն ունեցել է.
1939 թվական – 1477 հոգի,
1959 թվական – 1399 հոգի,
1970 թվական – 1181 հոգի,
1979 թվական – 1103 հոգի,
1979 թվական – 1224 հոգի:
Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի
Տեքստը՝ Թաթուլ Հակոբյանի