Էրեկ մեր սենյակը հավաքելուց կապած թուղթ գտա, մեջը իմ ու ամուսնուս անունը գրած ու ինչ-որ նկարներ էր նկարած․ Սկեսուրիս ցույց տվեցի, գույնը գցեց․․․

Էրեկ մեր սենյակը հավաքելուց կապած թուղթ գտա, մեջը իմ ու ամուսնուս անունը գրած ու ինչ-որ նկարներ էր նկարած․ Սկեսուրիս
ցույց տվեցի, գույնը գցեց․․․Էրեկ մեր սենյակը մաքրելուց տարօրինակ բան գտա: Սև ու կարմիր թելով կապած թուղթ էր, բացեցի մե
ջը իմ ու մարդուս անուններն էր գրած, ինչ որ գծեր էին նկարած ծուռ ու մռտիկ:

Չհասկացա, թե էդ ինչ էր: Սպասեցի կիսուրս իրիկունը գործից եկավ, տարա ցույց տվեցի, գույնը գցեց, ասեց.

-Վայ, բալա ջան, թուղթ ու գիր ա, իզուր ես բացել: Ասեց պիտի տանենք թուղթ ու գիր բացողի մոտ, նայի ասի, թե ինչ անենք, որ մեզ
չվ նասի:

Ես, անկեղծ ասած, նման բաների չեմ հավատում, ինչ թուղթ ու գիր, ինչ բան:Սաղ ընտանիքով հավաքվել էինք ու քննարկում էին, թե
ով կարա լինի: Տալս զանգեց, կիսուրս պատմեց, վազելով եկան ընտանիքով: Սկսեցին ամեն մեկը պատմել,թե ինչ սարսափելի հետե-
վանքներ կարա լինի:

Կիսուրս պինցետով բռնած բերեց էդ կապած թուղթը, սեղանին թերթ փռեց ու դրեց վրեն: Մեկ էլ տալիս 6 տարեկան աղջիկը ասեց.

-Վայ, էդ իմ սարքած թուղթն ա: Էն օրը իմ տատին (հորական տատիկին ի նկատի ուներ) նույն բանը արեց, մամայիս ու պապայիս ա-
նունները գրեց, գծեր քաշեց ու թելերով կապեց: Հարցրեցի տատի ինչի արեցիր, ասեց, բալա ջան, որ մամադ ու պապադ իրար շատ
սիրեն, էլ չկռ վեն մամադ միշտ լսի պապայիդ: Ես էլ նույնը արեցի, որ քեռին ու Ռուզանը իրար շատ սիրեն:

Տալիս ամուսինը բազուկի պես կարմրեց, գլուխը կախ նստել էր: