Ձեզ հետ հաճախ է պատահում, երբ միսը եփում եք, և այն չոր ու պինդ է ստացվում: Անհրաժեշտ չէ այն բարդ եղանակներով մարինացնել՝ պարզապես մի փոքր գլորեք սոդայի վրա և դրեք սառնարանում 3-5 ժամով:
Պատրաստումից առաջ մանրակրկիտ լվացեք միսը։ Այն կդառնա շատ փափուկ և բառացիորեն կհալչի Ձեր բերանում:
Սոդայի օգտագործման այլ եղանակներ․
Այն փխրեցուցիչի փոխարինող է: Մարել այն քացախով:
Լվացեք մրգերն ու բանջարեղենը սոդայով, որպեսզի դրանք լիովին մաքրվեն հնարավոր վարակներից:
Հավի եփման համար եռացող ջրի մեջ լցնելով մեկ թեյի գդալ խմորի սոդա, Դուք կարագացնեք պատրաստման գործընթացը:
Փափուկ լոբի ստանալու համար մեկ թեյի գդալ խմորի սոդա լցրեք կաթսայի մեջ:
Ձեռքերից ձկան հոտը կվերանա, եթե ձեռքերը շփեք սոդայով:
Ձվածեղն ավելի փափուկ կլինի, եթե յուրաքանչյուր երեք ձվի համար ավելացնեք կես թեյի գդալ խմորի սոդա:
Նվազեցնում է լոլիկի ուտեստների թթվայնությունը: Նրանց մեջ մի քիչ խմորի սոդա լցրեք:
Սոդան ամենալավ մաքրող միջոցներից մեկն է: