Ես ու ամուսինս դառել ենք շուն ու կատու մորս ու քրոջս երեսից, երկու օրով եկան մեր տուն, երրորդ ամիսնա չեն գնում, մարդս ար դեն նեղվում ա, չգիտեմ ինչ անեմ․․․

Ես ու ամուսինս դառել ենք շուն ու կատու մորս ու քրոջս երեսից, երկու օրով եկան մեր տուն, երրորդ ամիսնա չեն գնում, մարդս ար
դեն նեղվում ա, չգիտեմ ինչ անեմ․․․Մարդս էլ ասում ա, որ հոգնել ա, ամբողջ օրը աշխատում է ու իրիկունը չի կարողանում հանգս
տանալ։ Սննդի վրա էլա մեծ գումարներ ծախսում, կոմունալ ծախսերը շատացել են: Մարդս ասեց, որ ուզում ա ապրել միայն ընտա
նիքի հետ։

-Իսկ մամաս ու քուրս քեզ համար այլևս ընտանիք չե՞ն:

-Իմ ընտանիքը ես ու դու ենք, ապագայում՝ մեր երեխաները։Քո մայրն ու քույրը իմ հարազատներն են։ Ամեն օր այսպես վիճում էինք:
Մայրս ու քույրս իմ ընտանիքն են, ես նրանցից չեմ կարող հրաժարվել: Մի օր էլ ամուսինս հեռացավ տնից։ Գիշերը նա չեկավ: Ես չէի
կարողանում քնել: Որոշեցի թեյ խմել: Կամացուկ դուրս եկա միջանցք և զարմացա, որ խոհանոցի լույսը վառված էր: Լսեցի մորս և
քրոջս խոսակցությունը.

-Մամ, վաղվա հարցազրույցին չեմ գնա, ընկերուհուս հետ կգնանք խանութներով, նոր շոր եմ ուզում իմ համար առնեմ:

-Հա, ճիշտ ես անում, բայց քրոջդ չասես, որ հարցազրույցի չես գնալու: Ստեղ լավ տեղավորվել ենք, մի քանի ամիս էլ, որ ձգենք շատ
լավ կլինի: Կյանքը ուրախ, ապրուստը՝ ձրի:

-Մամ, հեսա տես, հեռախոսով նկարել եմ, երկուսն էլ ուզում եմ: Բայց փողս քչություն ա անում:

-Շատ սիրուն ա, հաստատ վերցրու:

Քրոջդ կասեմ իբր քեզ տրանսպորտի փող ա պետք, փող կտա: Ես շո կի մեջ էի: Մեր տանը ապրում էին, բացարձակապես ծախս
չէին անում, այսքան ժամանակ նույնիսկ մեկ հաց չեն գնել: Բայց պարզվում է զգեստ գնելու փող ունեն: Մտա խոհանոց ու ասեցի, որ
մենք ամուսնուս հետ վի ճել ենք և նա ասել է, որ տուն կվերադառնա միայն այն ժամանակ, երբ դուք կհեռանաք:

Ավելացրի, որ չեմ ուզում ամուսնուս կորցնել և խնդրեցի առավոտյան հեռանալ: Մայրս մեծ սկանդալ սարքեց, ինձ ու ամուսնուս ան-
վանեց եսասեր: Առավոտյան նրանք հեռացան: