Էսօր վարկիս օրն էր, ձեռս փող չկար․ Գնացի խմելու ու մոռանալու, բայց․․․Ընենց հրաշք կատարվեց, որ տղամարդ հալով նստած լացում էի

Էսօր վարկիս օրն էր, ձեռս փող չկար․ Գնացի խմելու ու մոռանալու, բայց․․․Ընենց հրաշք կատարվեց, որ տղամարդ հալով նստած լացում էի։Իրոք որ ոչ ոք չի պատկերացնի, որ նման բան հնարավոր է՝ տեղի ունենա, սակայն փաստ է, որ այս դեպքն ինձ հետ պատ ահեց՝ կարծես ցույց տալու համար, որ այս կյանքում ամեն բան հնարավոր է, և ոչինչ անհնարին չէ։

Այս դեպքը միշտ չէ, որ ամեն մեկի հետ կարող է պատահել, բայց ինձ հետ տեղի ունեցավ, ինչի համար մինչև կյանքիս վերջ երախ տապարտ կլինեմ։Ուրեմն՝ վարկիս օրն էր։ Ոչ մի կոպեկ փող չունեի։ Ընդհանրապես հույս էլ չունեի, որ մի տեղից գումար կգտնեմ, քանի որ աշխատավարձիս օրվան դեռ 20 օր կար, իսկ ուրիշ տեղից գումար ստանալու հույս առհասարակ չկար։

Մի խոսքով՝ վեր կացա, որ գնամ, ինձ խմելուն տամ ու մոռանամ էս դարդս, քանի որ մեծ պատմության մեջ էի հայտնվելու չվճարե լով։Մի քանի բաժակ խմեցի մոտակա ակումբում, մեկ էլ մի տղա մոտեցավ ինձ, գրկեց ու ասաց․

Ախպերս, շնորհակալ եմ, հիշո՞ւմ ես ինձ, որ հինգ տարի առաջ պարտքով փող տվեցիր ու կյանքս փրկեցիր։ Հիմա շատ փող ունեմ, աշխատում եմ, պարզապես չգիտեի՝ որտեղից գտնեմ քեզ, պարտքդ վերադարձնեմ։ Հիմա իսկական ժամանակն է։

Ապշած նայում էի էդ մարդուն։ Իրոք որ հիշեցի իրեն։ Պարտքի կրկնակին տվեց՝ այնքան, որ ամբողջ վարկս կփակվեր։ Էդպես էլ արեցի, պրծա էդ դարդից։ Տղամարդ հալով լացում էի։ Ո՞նց սենց հրաշք եղավ։