Ճիշտ են ասում էլի, որ Աստված մի դուռը փակում ա մյուսը բացում․․․Իմ գլխին եկածը Ձեզ վառ ապացույց։Չգիտեմ էլ որտեղից սկս եմ ժողովուրդ ջան։ Մենակ ուզում եմ իմանաք, որ պետք չի ձեր հույսն ու հավատը կորցնեք, վերջում միշտ ամեն ինչ ձեր օգտինա դասավորվում։
Աստված ոչ մեկի վիզը ծուռ չի թողնում։ 1 տարի առաջ ես ամուսնուս կորցրի, ու իմ համար աշխարհը փուլ եկավ։Մենք շատ երջա նիկ ընտանիք էինք, ճիշտա լիքը խնդիրներ, պարտքեր ունեինք, բայց իրարով անում էինք ամեն ինչ, ու սիրում էինք իրար։
Էն էլ ամուսինս վթարի ենթարկվեց, ու տեղում մահացավ։Սկզբում շատ ծանր վիճակում էի, բայց հետո ինձ հավաքեցի, որովհետև հասկացա, որ 2 անչափահաս երեխեքս իմ հույսին են ու ես թուլանալու իրավունք չունեմ։3 տեղով էի աշխատում, ցերեկները խանու թում, գիշերները փողոց էի մաքրում, շաբաթ-կիրակի օրերն էլ մի հատ հարուստ կին կար, իրա տունն էի մաքրում։
Ու որոշ ժամանակ առաջ, փողոցը մաքրելուց դրամապանակ գտա, մեջը ահագին փող կար, ու տիրոջ անձնագիրը։ Մի կերպ գտա, որ վերադարձնեմ, էդ մարդն էլ որպես շնորհակալություն ինձ էնքան գումար տվեց, որ ամբողջ կյանքս չէի տեսել։