Երեխային հագցնելն ու կերակրելը ոչ թե դաստիրակություն է, այլ հոգատարություն

30 տարվա ստաժով ընտանեկան հոգեբան Լաբկովսկին պատմում է կարևորագույն բաների մասին, որոնք մենք հաճախ չենք նկատում՝ փորձելով «երեխային մարդ մեծացնել»:

1. Լինելով դժբախտ մարդ՝ դուք չեք կարողանա երեխայի հետ այնպիսի հարաբերություններ կառուցել, որպիսի նա երջանիկ լինի:

2.Շատերը համարում են, որ իրենց՝ ծնողների մոտ, ամեն ինչ լավ է, իսկ խնդիրներ միայն երեխաներն ունեն: Եվ զարմանում են, որ երեխաներից մեկը, ովքեր նույն ընտանիքում են մեծանում, շատ է տարբերվում մյուսից: Դա նշանակում է, որ երեխաներից ինչ-որ մենը ուշադրության պակաս է ունեցել ընտանիքում, իսկ ծնողները դա չեն նկատել:

3.Երեխային հագցնելն ու կերակրելը ոչ թե դաստիրակություն է, այլ հոգատարություն: Ցավոք, շատ ծնողների կարծիքով դա բավարար է երեխային:

4.Ինչպես երեխայի հետ եք շփվում նրա մանուկ հասակում, այդպես էլ նա կշփվի, երբ դուք ծեր լինեք:

5. Դպրոցը պիտի սովորեցնի ոչ միայն մաթեմատիկա և գրականություն, այլև կյանք:

6. Երեխաների չափից ավել ապրումները վատ գնահատականների պատճառով՝ միայն մեծահասակների արձագանքի արտացոլանքն է:

7.Եթե ցածր դասարաններում երեխան չի կարողանում անել դասերը, ստիպված եք լինում ամբողջ օրը նրա հետ նստել գրասեղանի դիմաց, ապա ոչ թե երեխայի մեջ է խնդիրը, այլ դպրոցի:

8.Երեխաները պիտի վեց տարեկանից սկսած գրպանում գումար ունենան: Բայց կարևոր է, որ գումարը մանիպուլյացիայի գործիք չդառնա, նաև հարկավոր չէ վերահսկել, թե նա ինչի վրա է ծասխսում այն:

9. Պետք չէ երեխաների փոխարեն ապրել իրենց կյանքը, որոշել, թե նրանք ինչ անեն և ինչ չանեն: Հարկավոր չէ ճնշել նրանց ձեր ակնկալիքներով, նախասիրություններով, ցուցումներով:

10. Ես դեմ եմ մշտական վերահսկողությանը: Երեխան պիտի իմանա, որ իրեն ընտանիքում սիրում են, հարգում են, հաշվի են առնում իր կարծիքը և իրեն վստահում են:

11.Դեռահասի սենյակում տիրող խառնաշփոթը համապատասխանում է իր հոգևիճակին:

12. Երեխաների հետ կյանքի մասին պետք է խոսել ընդհանուր առմամբ, այլ ոչ թե բացատրել, թե ինչպես է պետք ապրել:

13.Երեխայի հետ խոսակցության ընթացքում մի քննադատեք նրան, մի դիպչեք նրա անձին:

14.Երեխան պիտի զգա, որ ծնողները բարի, բայց ուժեղ մարդիկ են: