Տրամաբանական թեստ․ գուշակեք՝ այս աղջիկներից ո՞րն է հարուստը, որն աղքատը

Որքան էլ մարդ խելացի չլինի, միևնույն է պետք է անընդհատ զարգացնի իր ուղեղը, մարզի այն՝ անընդհատ լարելով։ Հենց նրա համար էլ գոյություն ունեն տրամաբանական թեստերը , որոնք օգնությամբ մարզվում է տրամաբանությունը, մտածելու արագությունը։ Այս տրամաբանական թեստը կստուգի ձեր գիտելիքները։ Լուսանկարի վրա պատկերված են երկու աղջիկներ և պետք է կռահեք՝ ով է իրենցից հարուստ, ով՝ աղքատ։ Ուշադիր նայեք լուսանկարին և ստուգեք ձեզ։

Պատասխանը շատ հեշտ է․ մանուշակագույն կիմոնոյով աղջիկը միանշանակ ավելի հարուստ է կանաչ կիմոնոյով աղջկանից։

Բանն այն է, որ նրա ափսեում ընտրյալ, սպիտակ բրինձ է, իսկ կանաչ կիմոնոյով աղջկանը՝ մուգ։ Ճապոնիայում սպիտակ բրինձը հարստության նշան է եղել և այն իրենց կարող էին թույլ տալ ֆինանսապես կայացած մարդիկ։

Իսկ ահա աղքատներն ուտում էին մուգ, չմշակված բրինձ, որը, սակայն, իր դրական կողմերն ուներ։ Մուգ բրինձը հարուստ է վիտամիններով, իսկ սպիտակը, մշակման ընթացքում, կորցնում է օգտակար հատկությունները։