Աղջիկս 17 տարեկան ա, հլը դպրոցն էլ չի ավարտել, բայց ընկեր ունի․ էտ տղեն էլ անհամբեր ա, ուզում ա շուտ ամուսնանա․Չգիտեմ ինչ անեմ։Վայ ընենց իրավիճակում եմ, որ էլ չեմ կարում ճիշտն ու սխալը իրարից տարբերեմ, սաղ էս աղջիկս ա, վռազում ա ամուս նանա, ասա քո համար հանգիստ անհոգ ապրի, երիտասարդությունդ վայելի, ամուսնանալը միշտ էլ կա։
Ես գիտեմ գնացել ա դպրոց, որ սովորի, մասնագիտություն ընտրի, մարդ դառնա ի վերջո, որ հետ էլ լավ աշխատանք ունենա ու կա րենա գլուխը պահի։Էն էլ դու մի ասա, արդեն ընկեր ունի, լրիվ իրան տվել անցել ա։ Ես էլ սաղի մոտ գովաբանում եմ, ասում եմ շատ լավ ա սովորում, ու պատրաստվում ա բժիշկ դառնա, նույնիսկ որոշել էի,
թե որ համալսարան ա ընդունվելու, իսկ ինքը իմ սաղ ծրագրերը մի վայրկյանում հողին հավասարեցրեց։ Մի հատ տղու հետ ա ընկե րություն անում, ում ձեռը ոնց հասկացա քարի տակ չի։Հարուստ ընտանիք են, իրանց սեփական բիզնեսն ունեն։ Էտ տղեն էլ ասում ա, որ ուզում ա արդեն ամուսնանա։
Ամեն ինչ էս տարվա համար ա պլանավորում, դե դպրոցը պրծնեն ու վերջ, իրանց ուզածն անեն։ Բայց հեչ իմ սրտով չէ, չեմ ուզում է ախր էս տարիքում աղջկաս ամուսնացնեմ։Ես չէ դուք, ասեք էլի, թե որնա ճիշտ, թե չէ ես սաղ լրիվ խառնել եմ իրար, չեմ հասկանում, թե ինչ եմ անում։ Սպասում եմ ձեր խորհուրդին։