Սոնան դպրոցում միշտ լավ է սովորել, բայց ավագ դպրոցում նրա առաջադիմությունն ընկավ: Դասընկերները նրանից երես թեքեցին, ուսուցիչները շարունակ նկ ատողություն ու դիտող ություն էին անում, նրանցից մեկը մի օր ասաց. Զուգարան լվացող ես դառնալու, այլ բանի պիտանի չես: Աղջիկն իր մեջ մեկուսացավ և ոչ ոքի հետ չէր շփվում: Դասարանի ավագը որոշեց պարզել, թե ինչն է աղջկա նման վարքի պատճառը: Նա եկավ Սոնայենց տուն՝ նրա հետ զրուցելու։ Պարզվում է՝ աղջիկը եղբոր ու մոր հետ ապրում էր հին զորանոցում։ Բոլոր հոգսերը Սոնայի վրա էին, նա ջրհորից ջուր էր տանում, փայտ կոտրատում և ինքն էր կերակուր պատրաստում։
Եվ նրա փոքր եղբայրն ամենուր հետևում էր նրան։ Հարևանները պատմեցին, որ նրա մոր վիճակը շատ վատ է: Այդ պատճառով էլ բոլոր հոգ սերն ընկել են աղջկա ուսերին։ Նա ոչ մեկից օգնություն չի ակնկալում. նա ամեն ինչի հետ է գլուխ հանում: Դավիթը որոշեց օգնել աղջկան, սակայն Սոնան հրաժարվեց նրա օգնությունից: Ես կօգնեմ քեզ՝ ուզես թե չուզես։ Նրա օգնության շնորհիվ Սոնան ժամանակ ունեցավ սովորելու և քննություններին պատրաստվելու։ Դպրոցից հետո նրանք շարունակեցին ընկերություն անել: Դավիթի հայրը լավ կապեր ուներ և Սոնայի մորը բառացիորեն ոտքի կանգնեցրին:
Սոնան ընդունվեց համալսարան: Երրորդ կուրսում Դավիթը նրան առաջարկություն արեց: Այդ ժամանակվանից նրանց կյանքը սկսեց բարելավվել։ Եվ մի քանի տարի անց Դավիթը եկավ համադասարանցիների հետ հանդիպման։ Սոնան չցանկացավ ներկա գտնվել: Ներկա էր նաև այն ուսուցչուհին: Դավիթը մոտեցավ նրան ու ասաց. -Չնայած ձեր կանխատեսումներին, կինս երջանիկ ու հաջողակ է դարձել։ Բայց այսքան ժամանակ ինձ մի բան է զարմացրել, ինչպես էիք դուք սերունդներ դաստիարակում, երբ ինքներդ դաստիարակության խիստ կարիք ունեիք: Ուսուցչուհին քարացավ նրա պատասխանից, իսկ Դավիթը դուրս եկավ սրահից ու գնաց սիրելի կնոջ մոտ: