Երեք ամիս առաջ կրճատման տակ ընկա: Առանց հաշվի առնելու, որ երեք երեխա ունեմ խնամքիս, ինձ կրճատեցին: Մի քանի տարի առաջ մարդս գնաց ուրիշի մոտ: Ես շատ ծանր տարա, ոչ էն պատճառով, որ իրան շատ էի սիրում, ուղղակի երեխեքիս համար էի շտ մտածում: Մամաս պահում էր երեխեքին, ես էլ գնում էի աշխատանքի: Մի կերպ ծերը ծերին հասցնում էի: Բայց մի օր էլ կանչեցին ու հայտնեցին, որ ինձ ու էլի մի քանի աշխատակցի կրճատում են:
Ինչքան խնդրեցի, պատրաստ էի նույնիսկ ծնկի գալ, որ չկրճատեն, բայց շեֆս ուսերը թափ տվեց ու ասեց, որ շատ ցա վում ա, բայց ոչ մի բանով չի կարա օգնի: Ինձ համար դժվար ա նոր աշխատանք գտնել, հատկապես, որ իմանում են փոքրահասակ երեխաներ ունեմ: Ուր գնում եմ, ասոււմ են կանգենք: Վերջին 1000 դրամը ծախսել էի արդեն ու չգիտեի, թե ինչով պիտի հաց գնեմ: Գրպանումս մնացել էր 100 դրամ:
Երեխեքս տանը սոված էին ու ես պատրաստ էի նույնիսկ անցորդներից գումար խնդրեի, բայց ամաչեցի, չկարողացա: Մտա խանութ, որ գոնե մի հատ հաց գնեմ: Կասսայի սեղանի անկյունում 5000 դրամանոց էր դրված, կասիրը էդ պահին տեղում չէր: Նայեցի կողքերս, տեսա մարդ չկա ու վերցրի: Ուրախացած հաց ու էլի մի քիչ մթերք գնեցի ու գնացի տուն: Հնարավոր ա խանութում տեսախցիկը ֆիքսած լինի էդ պահը: Ես հասկանում եմ, որ գո ղու թյուն եմ արել: Բայց կարևորը երեխեքս սոված չմնացին: Չմեղադրեք ինձ: