Ամուսնուս թաղմանը աղջիկս չեկավ, ասելով որ գործերը շատ են չի կարողանա գալ․ Հոգեհանգստից 1 շաբաթ անց եկավ ու երբ իմ ացա գալու պատճառը․․․
Ամուսնուս թաղումից հետո նստած նայում էի ընտանեկան լուսանկարները։ Ամբողջ ալբոմը աղջկաս լուսանկարներն էին: Նա ուղղա կի գեղեցկուհի է։ Ահա մի լուսանկար, որտեղ նա ընդամենը մեկ տարեկան էր: Եվ ահա նրա առաջին դասարան գնալու լուսանկարը։ Ես տարիներ շարունակ պահել էի բոլոր լուսանկարները։ Նրա դպրոցն ավարտելուց մինչև հենց հարսանիք։
Հարսանիքից հետո աղջիկս դադարեց մեզ այցելել, հազվադեպ էր գալիս մեր տուն։ Ես հասկանում էր նրան, այնուամենայնիվ, նրա նք նոր կազմավորված ընտանիք են:Որոշ ժամանակ անց սկսեց նույնիսկ ուշ-ուշ զանգել։ Դստերս ասացի, որ կարգն այդպես չէ, եթե չես կորղ գալ գոնե զանիր հարցրու, ո՞նց ենք, ի՞նչ ենք․․․
Վերջերս մեր ընտանիքում դժբախտություն եղավ՝ ամուսինս հանկարծամահ եղավ։ Որդիս այս ամբողջ ընթացքում մեր կողքին էր, բարոյապես աջակցում էր մեզ։ Ամուսնուս լուրը լսելուց նախ հեռախոսով մի բոլ լացեց, ապա մի քանի ժամ անց զանգեց ասաց, որ գործերը շատ են չի կարողանա գալ։
1 շաբաթ անց պատահական դուռը թակեցին, բացեցի տեսնեմ ինչ․․․Աղջիկս է եկել։
Նստեցինք, զրուցեցինք բայց գալու նպատակը չէր ասում։
Երեկոյան, երբ որդիս տուն եկավ, սեղանի շուրջ նստած հաց էինք ուտում, տղաս հարցրեց թե ինչի 1 շաբաթ առաջ չեկավ հորը հրա ժեշտ տար։ Նրա պատասխանից հացը բերանիս մեջ սառեց։ Պարզվում ա, ամուսինս տունը իրեն է կտակել ու ինքը եկել ա թղթաբա նությունը դզելու համար
Հաջորդ օրը գնաց նոտարի մոտ ու իմացավ, որ կտակը բացում են մահվանից 6 ամիս հետո։ Կատաղած եկավ տուն ու կպավ մեզ, թե Դուք օրենքները գիտեիք, խի ինձ չէիք ասել, որ 6 ամիս հետո գայի, 2 անգամ չգնայի գայի․․․
Ես էլ ասեցի, փոխանակ գաս մի քանի ժամանակ մնաս մոտներս, ուշք ու միտքդ տունն ու կտակն ա։ Դրանից հետո իբր թե նեղա ցավ ու գնաց մեր տանից։ Հիմա սպասում եմ տեսնեմ 6 ամիս հետո որ գա ինչ նոր օյին ա բերելու գլխիս․․․