Պապս գնում էր հարևանի կնոջ հետ խանութ, ժամերով կորում․ Ինչ ասես, որ չէի մտածում խեղճ պապիս մասին, բայց․․․Երբ պար զեցի ինչ էին անում, 2-ին էլ գրկեցի ու ներողություն խնդրեցի։Պապս ու մեր հարևանի կինը, ով պապիկիս տարիքին մի կին է, բա վական մոտ են։
Երկուսի կողակիցներն էլ շուտ են լքել այս կյանքը, և նրանք ընկերացել են՝ միավորվելով այդ ծանր վշտով։ Ո՞վ չգիտի, որ կողակցի կորստի ցավը ոչինչ չի կարող փարատել։Բայց մի հատ հարց կար։ Էս պապս ու էդ կինը օրեր էր լինում, որ իբր թե խանութ գնալու պատրվակով հեռանում էին տնից ու շատ ուշ էին վերադառնում։
Ոչ մի բան գնած չէին լինում, և հենց սա՛ էր ամենակասկածելին։ Հարց էր առաջանում՝ ի՞նչ են անում։ Ինչ ասես, որ չէր անցնում մտքովս, պապիս հետ կոպիտ էի դարձել, քանի որ արդեն չգիտեի՝ ինչ մտածեմ։
Համարում էի, որ խայտառակ է անում մեզ, մինչև որ մի օր որոշեցի իբր վերջնականապես համոզվել իմ կասկածներում՝ պապիս ու էդ կնոջը հետևելով։Հենց որ տնից դուրս եկան, ես էլ հետևեցի նրանց։ Տեսա, թե ինչպես գնացին մեծ առևտրի կենտրոն, գնեցին տաք գլխարկներ ու գուլպաներ։
Հետո տարան ավտոկայան ու ուղարկեցին, իսկ հետո տուն եկան։Ապշած էի՝ ո՞ւր են ուղարկում։ Հետո իմացա, որ զինվորների համ ար են անում գնումները իրենց թոշակով, իսկ հետո ուղարկում զորամասեր։ Ոչինչ չեմ ասել, արցունքներս խեղդում էին, մենակ երկ ուսին էլ լացելով գրկել եմ, ներողություն եմ խնդրել։