Ահա թե ինչ գեղեցկուհի դուստր ունի հայտնի հաղորդավար Վահե Ղազարյանը

Աղջիկ երեխաների օրվա խորհրդին համահունչ իր գեղեցկուհի դստեր լուսանկարն է հանրայնացրել նաև հանրահայտ հաղորդավար Վահե Ղազարյանը։ Վահե Ղազարյանի ընտանիքում դուստրն անդրանիկ զավակն է։

Հաղորդավարի դուստրն արդեն տասնութ տարեկան է։ Ծնողները նրան Վիկտորիա են անվանել։ Վիկտորիան բաց մազերով ու գեղեցիկ արտաքինով աղջիկ է և շատ է նման իր հայրիկին։

Վահեն արդեն տասնինը տարի է, ինչ ամուսնացած է իր տիկնոջ՝ Կարինեի հետ։ Նրանք երկու զավակների ծնողներ են։ Ընտանիքի կրտսեր զավակը տղան է՝ Էրիկը, ով տասներեք տարեկան է։

Ընտանիքում հանրահայտ հաղորդավարն առավել ժպտուն ու հումորով է, չնայած հեռուստադիտողը սովորել է նրան մշտապես տեսնել լուրջ կերպարում։

Վահեն տարբեր առիթներով խոստովանել է, որ զգում է, որ իր աղջիկն առաջիկայում իրեն թիկունք է լինելու։ Վիկայի դաստիարակությամբ հիմնականում մայրիկն է զբաղվել։

Հայրը դստեր հանդեպ միշտ խստապահանձ է եղել, իսկ Էրիկին մի քիչ երես է տվել, չնայած նրա մի հայացքն անգամ կարող է զգաստացնել Էրիկին։