Երկու տարիա արդեն, որ ամուսնացախ ենք ու դեռ երեխա չունենք։ Շատ ենք ուզում, բայց դեռ չի ստացվում։ Բժիշկի ենք գնացել ասում են խնդիր չկա, բայց միևնույնն է ոչ մի լուր։ Շատ եմ նեղվում, ամուսինս ինձ անընդհատ հանգստացնումա, ասումա, որ կլինի քանի չկա, վայելի թեթև ապրի, իրա ժամանակին կլինի ամեն բան։
Սկեսուրս ու սկեսրայրս էլ բավականին երիտասարդ են ու երիտասարդ են եղել շատ միասին փախել են։ Մի քանի օր առաջ իմացանք, որ սկեսուրս հղի ա նորից։ Իրենք միշտ երազել են ամուսնուցս հետո երեխա ունենան ու չի ստացվել ու էսքան տարի անց իմանումա որ հղիա նորից։ 45 տարեկան ա սկեսուրս, իսկ ես 22։ Որ իմացա հղիա, չեմ կարա նկարագրեմ հետս ինչ կատարվեց։ Անբացատրելի ա ուղղակի իմ զգացածը։
Բոլորն ուրախա էին ահավոր, ես էլ էի ուրախ, բայց և մի տեսակ տխուր էի, ոնց որ ինձնից խլած լինեին իմ երջանիկ լինելու հնարավորությունը։ Հաջորդ օրը ինձ մեղավոր էի զգում, որ նման բաներ են մտքովս անցել ու ավելի լավ էի ինձ զգում։ Գիտեի, որ շատ լավ լուր ա դա ու որոշեցի սկեսուրիս համար անականկալ անել ու համով բաներ պատվիրեցի ու իմ ձևով շնորհավորեցի իրեն։