Համաձյանեք` երբեք չե՛ք մտածել՝ ինչպես դրամապանակում փողը ճիշտ պահել։ Կասեք․ «Կարևորը՝ փող լինի․ պահելու ձևը կգտնենք»։ Սակայն, պարզվում է, գոյություն ունի ժամանակի փորձությամբ ստուգված 5 կանոն, որոնց հետևելու դեպքում հնարավոր է բազմապատկել կարողությունը։ Դա իսկապես շատ արդյունավետ է։
1․ Աշխատավարձի օրը աջ ու ձախ մի ծախսեք
Եթե ստացել եք ամսվա աշխատավարձը կամ հոնարարը, մի շտապեք հենց նույն օրը ծախսել։ Թողեք՝ թող փողը գիշերի ձեր դրամապանակում։ Սակայն եթե ձեր կյանքում ֆորս-մաժորային իրավիճակ է, կարող եք օգտվել բանկի կրեդիտ քարտից։
2․ Հետևեք կարգուկանոնին
Թղթադրամները դասավորեք դրամական փոքր արժեքից մինչև մեծ արժեքի հաջորդականությամբ։ Ընդ որում այնպես, որ ամեն մի թղթադրամ ձեզ «նայի» երեսի կողմից։ Թղթադրամները մի ճմրթեք ու պատահական հաջորդականությամբ մի դասավորեք։
3․ Հաշվեք
Զուր չեն ասում, որ փողը հաշիվ է սիրում։ Տնից դուրս գալիս հաշվեք գումարն ու մտապահեք դրամապանակում եղած փողի գումարը։
4․Երջանիկ դոլար
Վստահ ենք, որ «Երջանիկ դոլարի» մասին լսած կլինեք։ Իրականում դա կարող է ցանկացած այլ «երջանիկ» թղթադրամ լինել։ Բայց խնդիրը դա չէ, այլ այն, որ թղթադրամի վերջին երկու թվերը պիտի համընկնեն ձեր ծննդյան տարիքի վերջին երկու թվերին։ Եթե երեքին համընկնեն, էլ ավելի լավ։ Իսկ եթե բոլոր չորս թվերին էլ համընկնեն, արտակարգ է։ Այդ անձնական դրամական թալիսմանը գտնելը հեշտ չէ։ Այդ փողն «իր ոտքով» պիտի ձեր ձեռքն ընկնի։ Չի կարելի այն հատուկ փնտրել (եթե, օրինակ, վաճառող եք) կամ ընկերոջ դրամապանակից վերցնել։ Եթե երջանիկ թղթադրամն, այնուհանդերձ, ձեր ձեռքն է ընկել, երբեք մի ծախսեք ու ոչ մեկին ցույց մի տվեք։
5․Վերստուգում անցկացրեք
Դրամապանակից հանեք երկտողերը, չեկերն ու կտրոնները։ Այս կարևոր աքսեսուարին՝ դրամապանակին, վերապահված է մեկ կարևոր գործառույթ․ հուսալիորեն պահպանել թղթադրամներն ու կրեդիտ քարտերը։ Դրամապանակում մի պահեք հարազատների ու ընկերների լուսանկարները։ Համարվում է, որ այդ ամենը խոչընդոտում է անհրաժեշտ էներգիայի և փողի հոսքը։ Եվ վերջում մի բան էլ․ հարգանքով վերաբերվեք փողին։ Եվ հավատացեք՝ փողը 100 տոկոսով ձեզ կհատուցի։