Հարսս տղուս խելքը կերավ, տունը իրա անունով արել ու հիմա ուզում ա մեզ տնից դուրս հանի․․․Մենակ տենաիք, էն օրը ինչ վայնասուն դրեց, չեմ հասկանում տղես ուր ա նայում

Հարսս տղուս խելքը կերավ, տունը իրա անունով արել ու հիմա ուզում ա մեզ տնից դուրս հանի․․․Մենակ տենաիք, էն օրը ինչ վայնա սուն դրեց, չեմ հասկանում տղես ուր ա նայում։Էս հարսս եկած չեկած միանգամից սկսեց տանը կանոններ դնել, էս բանը չանեք, էս բանը արեք, ժամը 10-ից հետո ձեն չլինի, իմ վեշերը ստեղ պիտի լինի, դուք ձերը որտեղ ուզում եք դրեք, մի խոսքով իրան լավ էլ տեր էր զգում, ոնց որ մենք եկած լինենք իրա տունը:

Էդ ամեն ինչի վրա աչք փակեցինք, ասացինք լավ դե ջահելա, թող իրա ուզածով լինի, էն էլ նստեց գլխներիս: Մի օր եկավ եսիմ ինչ ստեր փչեց, լավ էլ մատի վրա ֆռցրեց, որ տունը իրա անունով անենք:Պիտի տղուս անունով անեինք, սկսեց ինչ որ անկապ բաներ խոսալ, թե բա չէ, բերեք իմ անունով անենք,

որ մարդուս անունով կարողանանք վարկ վերցնենք, որ սենց որ նենց, որ մարդուս անունով լինի տունը, սենց չենք կարա անենք, թույլ չեն տա, և այլն: Թե ոնց համոզեց, չգիտեմ, վերջը իրա անունով արինք տունը ու կրակն ընկանք:Ինչ իրա անունովա արել տու նը, ակնարկներա անում, որ դուրս գանք:

Ուղիղ հլը չէր ասում, նամյոկներով բանով, թե բա էսքան տեղ չկա, ուզում եմ առանձին մարդուս հետ ապրեմ, վարձով տներ կան լա վը, ընկերուհիս ցույց էր տվել, բան տենց:Էրեկ էլ լրիվ ամոթը կորցրած եկել ուղիղ ասումա արդեն մտածեք տուն վարձելու մասին, գնացեք նայեք, տեսեք որտեղ եք ուզում մնաք, որ էս տնից գնաք:

Պատկերացնու՞մ եք, թե որտեղա նայում տղես չգիտեմ, բան չի ասում, ես էլ հոգնել եմ, ոչ մի բան չեմ անելու, մարդուս կվերցնեմ, գն ամ առանձին տուն, իրանք ինչ ուզում են անեն: Զանգեն զանգեն, չէ, ես ոչ մի բան չեմ անելու, հիասթափված եմ ահավոր: