Եթե Ձեր լեզուն այսպիսի տեսք ունի, ապա շտապ դիմեք բժշկի

Լեզուն մեր օրգանիզմի վիճակի հայելին է: Կանգնիր հայելու առջև և նայիր լեզվիդ ու կարող ես կազմել քո օրգանիզմի դոսյեն:

Հիվանդություններ, որոնց մասին կարող է պատմել մեր լեզուն Դեղին գույնը վկայում է մարսողական համակարգի խանգարումների մասին, իսկ եթե հիվանդությունը կրում է ծանր խրոնիկական բնույթ, լեզվի վրայի փառը դառնում է սև: Մարսողության խանգարման դեպքում լեզվի վրա կարող են մնալ նաև ատամների հետքերը: Խցանումների և թունավորման դեպքում լեզվի փառը սպիտակ է և խիտ: Թոքերի հիվանդության դեպքում այն դարչնագույն է:

Սիրտանոթային և թոքային համակարգի, ինչպես նաև արյան հիվանդությունների ժամանակ այն մուգ կարմիր է, իսկ սակավարյունության և հյուծվածության դեպքում՝ անգույն: Մանուշակագույնը դիտվում է արյան և թոքերի ծանր հիվանդությունների դեպքում: Կապույտ գույնը վկայում է սիրտ-թոքային և երիկամների համակարգի հիվանդությունների մասին և հարկավոր է շտապ դիմել բժշկի: Լեզվի մեջտեղի ծռված գիծը վկայում է առանձին ողերի խնդիրների մասին, իսկ ճաքերը և խորը ծալքերը՝ օրգանիզմի կենսաէներգետիկայի խանգարման: Եթե ունեք վարդագույն, խոնավ, բարակ սպիտակ փառով լեզու, ուրեմն դուք լիովին առողջ եք:

Շնչառության թարմությունը 70 տոկոսավ կախված է լեզվի վիճակից: Նաև հարկավոր է իմանալ, որ եթե լեզուն վառ կարմիր է, չոր կամ կոշտ՝ ուրեմն պակասում է B2 վիտամինը, եթե արնակապույտ է և այտուցված՝ B3 վիտամինը, եթե հաճախ է արնահոսում՝ C վիտամինը: