Ես 24 տարեկան եմ, շատ հարուստ եմ, ամեն ինչով ապահովված եմ, 3 հատ տուն ունեմ, մի հատ տուն էլ Հունաստանում ունեմ, փողին փող չեմ ասում: Էս ամեն ինչը ժառանգություն եմ ստացել երկու կողմի տատիներից: Երկու կողմից էլ միակ թողն եմ: Բայց չեմ բավարարվել եղածով, հիմնել եմ իմ սեփական բիզնեսը: Գործերս լավա:
Բայց անձնական կյանքս չի ստացվում: Մի քանի հոգու հետ հանդիպել եմ, հետո հասկացել եմ, որ իրանք էն տղամարդիկ չեն, որոնք հետ պատրաստ եմ կիսել կյանքս: Հիմա ամուսին եմ փնտրում: Գլխից էլ 8000 դոլար ու յուղը վրեն ջիփ կնվիրեմ: Աշխատանքով էլ կապահովեմ: Բայց մի պայման ունեմ: Ես էդ տղամարդու մորը մամա չեմ ասելու: Չեմ կարա ուրիշ կնոջ մամա ասեմ:
Մաման մի հատա, ամեն մեկի համար իրա մաման միակն ա: Ո՞նց կարելի ա ուրիշ կնոջը մամա ասել: Կարևոր չի էդ տղամարդը աշխատող կլինի թե չէ, տուն կունենա թե չէ,ես ամեն ինչ ունեմ: Միակ պայմանս էդա: Եթե ընդունում եք իմ պայմանը, ուղարկեք ձեր լուսանկարները մեկնաբանություններում: Ում հավանեմ, ես անձնական նամակ կգրեմ: