Ապագա սկեսուրս քաղաքից ա, մեքենա ունի․ Ամեն անգամ մեր տուն գալիս մի անդուր բան էր ասում․ Էն օրը հերս չդիմացավ ու․․․

Ապագա սկեսուրս քաղաքից ա, մեքենա ունի․ Ամեն անգամ մեր տուն գալիս մի անդուր բան էր ասում․ Էն օրը հերս չդիմացավ ու․․․Պապաս միշտ էլ զուսպ բնավորության տեր մարդ է եղել։ Թեև գյուղում ենք ապրել ու ապրում, բայց երբևէ ոչ մեկից, ոչնչից ետ չենք մնացել մեր կյանքում։

Ամեն ինչ արվել է ինձ ու քրոջս համար, որ լավ կրթություն ստանանք, լավ մարդ դաստիարակվենք։Բայց սիրահարվել էի մի տղայի, ով ապրում էր քաղաքում։ Ինքը չէ, բայց իր տանեցիները շատ քաղքենի մարդիկ դուրս եկան։ Ամեն անգամ, երբ ինչ- որ բան էին ասում, աշխատում էի շրջանցել թեման, չծավալվել քաղաքից կամ գյուղից լինելու հարցերով, քանի որ ինքս էլ գիտեմ, որ դա առանձ նապես նշանակություն չունի։

Նշանվելուց հետո ապագա սկեսուրս էլ ավելի շատ սկսեց ասել, որ ես գյուղից եմ, նրանք՝ քաղաքից։ Մի անգամ էլ, երբ իր մեքենայով եկավ մեր տուն ու տեսավ մորս՝ լավաշ թխելիս, սկսեց իր մեքենայից խոսել և ասաց, որ իր մեքենան գյուղի ճանապարհներին լրիվ շարքից դուրս եկավ։Հայրս, ով արդեն շատ էր լսել մեր՝ գյուղացի լինելու մասին վիրավորանքներ այդ կնոջ կողմից, անմիջապես միջ ամտեց ու ասաց․

-Աղջիկս, հանիր մատանիդ և տուր այս կնոջը։

-Տիկին, վերադարձեք ձեր քաղաքը և այլևս չգաք այստեղ։ Հոգնեցինք ձեզանից ու ձեր մեղադրանքներից, լավ մնացեք։

-Մերսի, պապ ջան, ամեն ինչ ասված էր քո լռության մեջ։