Տարիներ առաջ երեխա եմ որդեգրել, հիմա վիդիտե լի մայրական բնազդն ա մոր մեջ արթնացել, հայտնվել ա ու պահանջում է երեխ ուն․․․Չգիտեմ ինչպե՞ս կարող եմ այս հարցը լուծել։Ցավալի պատմություն է, երբ կինը երեխա չի կարողանում ունենալ: Ավելի ահավ որ բան չկա երևի:
Ինչևէ, ես համակերպվեցի եղածի հետ, որվհետև բժիշկները ինձ ասեցին, որ բացառված է, որ երբևէ կարողանամ երեխա ունենալ: Ես ու ամուսինս իրար էնքան շատ էինք սիրում, որ անգամ էտ ամենը պատճառ չդարձավ, որ բաժանվենք: Բայց հասկանում եք չէ՞ որ մեր կյնաքը կիսատ էր:
Առանց երեխու ապրելը մի տեսակ շատ անիմաստ էր մեզ համար: Որոշեցինք երեխա որդեգրել: Հեշտ գործընթաց չէր, տարիներ տև եց, մինչև էտ հարցը կարողացանք լուծել ու որդեգրման համար երեխա գտնել: Մի հրաշք աղջկա գտանք, որի հետ ես հենց առաջին պահից կապնվեցի:
9 ամսեկան էր, երբ նրան բերեցինք տուն: 9 տարի անց չգիտեմ որտեղից հայտնվեց նրա մայրը ու պահանջեց, որ իր երխային վերա դարձնեմ իրեն: Ես չգիտեմ, ով է նրան թույլ տվել նման բան պահանջել, բայց ես պատրաստվում եմ դիմել դատարան: Ես պահեմ, մեծացնեմ, հետո գան ինձնաից երեխա պահանջեն