Երբեմն երեխաները մեծանալով մոռանում են, թե որքան հոգատարություն, սեր, ջերմություն են ժամանակին իրենց տվել ծնողները և չեն ցանկանում հոգ տանել ծնողների մասին, երբ վերջիններս ծեր են և խանմքի ու հոգատարության կարիք ունեն: Դավիթի հետ հենց այդպես էլ եղավ։ Նա ուներ կին և որդի։ Քանի որ նա միակն էր ընտանիքում, ով աշխատում էր, նրա համար դժվար էր հոգ տանել իր սիրելիների մասին։
Բացի այդ, Դավիթը պետք է խնամեր հորը։ Կինն էլ մի կողմից կրակի վրա յուղ էր լցնում, հաճախ էր դժ գո հում, որ ստիպված է հոգ տանել ծերուկի մասին: Դավիթը որոշեց հորը ծերանոց տանել: Որոշեց, որ այնտեղ ավելի լավ կլինի ծեր հոր համար, բու ժանձ նակազմը օգնություն կցուցաբերի։ Դավիթը որդու՝ Արամիկի հետ միասին պապիկին տարան ծերանոց: Իհարկե, տարեցն ամեն ինչ հիանալի հասկանում էր, բայց չբո ղոքեց։
Դավիթը գոհ էր, որ հայրը չի դժ գո հում, չի ընդդիմանում: Սակայն վերադարձի ճանապարհին որդին հորը մեկ հարց տվեց. Պապ, ինձ կասե՞ս ծերանոցի հասցեն: — Ինչու՞ ես հարցնում: -Ես ուզում եմ իմանալ հասցեն, որովհետև դու նույնպես մի օր պապիկի պես կլինես, և ես պետք է իմանամ, թե ուր պիտի տանեմ քեզ: Երբ հասցեն իմանամ, ավելի հեշտ կլինի: Դավիթի մարմնով դող անցավ: Նա իրեն դրեց հոր տեղը։ Հասկացավ, թե ինչ սխալ է գործել: Հաջորդ օրը Դավիթը հորը ծերանոցից տուն տարավ և խնդրեց ներել իրեն՝ այդ սա րսա փելի արարքի համար։