Լավ կյանքի ակնկալիքով՝ տղուս ու հարսիս ուղարկեցի Ամերիկա․ Հիմա մնացել եմ մենակ, գլխիս եմ տալիս, սակայն ճար չունեմ․․․Չգիտեմ ինչ անեմ։Էրկու տարի առաջ տղուս ու հարսիս ուղարկեցի Ամերիկա՝ քրոջս մոտ:
Ասեցի թող գնան, լավ կյանքով ապրեն, ստեղ ինչ կա, որ մնան, ապագա ընդհանրապես չեմ տեսնում ու ամեն բան գնալով վատա նում ա:Գնացին ու հիմա կյանքն են վայելում Ամերիկայում, իսկ ես գլխիս եմ տալիս, որ հանեցի ու ուղարկեցի իրանց ընդեղ, ես էլ ստեղ մենակ մնացի:
Իրանք էլ հետ էկողը չեն ու չեն էլ ուզում, որ ես գնամ: Օրերով չեն զանգում, չեն հետաքրքրվում ինձնով, ընդեղ լավ կյանքի համը տե սել են, ամեն բան մոռացել են:
Հիմա ստեղ մենակ եմ ապրում օր ծերության ու թե ինչ կլինի իմ հետագան, ոչ մեկ չգիտի: Ամբողջ կյանքս նվիրեցի տղուս, իսկ էսօր էտ նույն տղես ինձ թողել ա բախտի քմահաճույքին ու կյանքն ա վայելում: