Մի տղայի հետ եմ ծանոթացել, մի տարուց ավելա շփվում ենք։ Նենց լավնա, երկու հրաշք բալիկ ունի, կինը ծննդաբերությունից հետո մ ահացավ, շատ չի խոսում էդ ամենի մասին, դե տեսնում եմ, որ իրան մե ղավորա զգում, մեկ մեկ խոսում եմ, ասում եմ քո մե ղավորությունը չի, փորձում եմ նենց անեմ, որ բաց թողնի, շարունակի կյանքը։
Իհարկե չեմ ուզում մոռանա, չի էլ կարա, իր երեխաների մորը մոռանա, ուղղակի ուզում եմ գոնե մի քիչ էդ մ nեղքի զգացողությունը թեթևանա իրա մոտ, տեսնում եմ, որ շատա խանգարում էդ իրան։ Էսքան ժամանակ շփվելուց հետո հասկացանք, որ արդեն պատրաստ ենք երկուսս էլ ընտանիք կազմենք, բայց մերոնք են դեմ, թե բա դու ջահել, ամուսնանաս ուրիշի երեխեքին պահես, հետո փոշմանելու ես։