Այս փոքրիկ աղջնակը դժվար մանկություն է ունեցել, բայց տարիներ անց արձել է հայկական ֆիլմերի պահանջված դերասանուհիներից մեկը։

Այս փոքրիկ աղջնակը դժվար մանկություն է ունեցել, բայց տարիներ անց արձել է հայկական ֆիլմերի պահանջված դերասանուհիներից մեկը‍ Եթե դեռ չճանաչեցիք, թե ով է նա, ապա անցեք հղումով և կարդացեք ամբողջական նյութը

Նա այն հայ դերասանուհիներից է, ով միշտ էկրաններից մեզ է ներկայանում տարբեր կերպարներով, որոնք կարճ ժամանակում սիրվում են հանդիսատեսի կողմից։ Եվ եթե դեռ չեք հասկացել թե, ով էր այս լուսանկարից ձեզ նայող փոքրիկ աղջնակը, ապա իմացեք՝ դա դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի մանկության լուսանկարն է։

Դերասանուհին իր հարցազրույցներում անդրադառնալով իր մանկությանն ու ընտանիքին հաճախ շեշտել է, որ իր համար, միաժամանակ և՛ հեշտ, և շատ բարդ է եղել , քանի որ իր հոր քրեական աշխարհի հետ կապված լինելու հանգամանքը ազդել է նաև նրանց ընտանիքի ու նաև ներաշխարհի վրա։

Վերջերս Ամալյա Հովհաննիսյան հյուրը լինելով դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը և մոր բացահայտ խոսեցին իրենց ընտանեկան հարաբերությունների և այն դժվարությունների մասին, որոնց դեմ ստիպված են եղել պայքարել։

«Չեմ թաքցնում և ասում եմ, որ իմ կյանքի ամենամեծ սիրուն կորցրել եմ՝ իմ քեռուն։ Կարողանում եմ այցելել պապային՝ գերեզմանատուն, սակայն Արթուրի մոտ երբեք չեմ գնացել։

Քեռիիս մա-հը փորձեցինք հաղթահարել, մյուս քեռին… պատերազմը հաղթահարեցինք՝ պապան և Աբուլը ողջ և առողջ հասան մեզ՝ սակայն պապան մա-հացավ»,- խոսելով ընտանիքի դժվարությունների մասին՝ ասաց Մարիամը։ Նա նաև անկեղծորեն խոստովանեց, որ իր հայրը քրեական աշխարհից էր․

«Պապայի կյանքը… մեր ընտանիքը գիտեր, որ այդ վերջակետը մի օր կգա, և այն եկավ։ Մաման միշտ պայքարել է պապայի կյանքի համար։ Այս ընտանիքում կային կոնֆլիկտներ, բայց նաև՝ սեր։ Չէի հասկանում՝ ինչպես է հնարավոր, որ մարդիկ կռվեն, բայց մյուս կողմից էլ՝ տեսնես, որ մաման և պապան իրար գրկած նստած են»։

Նա նաև ասաց, որ հայրը կալանավայրում էր, և ինքը լիահույս էր սպասում, թե ամեն ինչ լավ կլինի, բայց օրերի ընթացքում ամեն բան փոխվեց․ «Իմ մտքում երբեք չէր անցնում, որ այդպես շուտ պետք է ավարտվեր։ Չկա այնպիսի բան, որ մեղմացնի ծնողի կորուստը»։

Խոսելով իր և մայրիկի հարաբերությունների մասին՝ Մարիամը նշեց, որ իր մայրը իր լավագույն ընկերուհին է, քանի որ, լինելով մայր, միշտ եղել է նրա կողքին՝ նույնիսկ երբ սխալներ էր գործում։

Հաղորդման ընթացքում Մարիամը նաև անկեղծացել է իր անձնական կյանքի, Գոռ Հարությունյանի և Եվա Զահրաբյանի հետ ունեցած հարաբերությունների մասին։