Մարդ ու կին մեկնել էին հանգստանալու, երբ կինը հանկարծամահ եղավ․ Հուղարկավորության ժամանակ ամուսինը այնպիսի բան աս աց, որ դագաղագործը ապշեց․․․Տղամարդն ու իր լաչառ կինը մեկնեցին հանգստանալու:
Կինն ամեն առիթով աղմուկ էր բարձրացնում, շատ փնթփնթան բնավորություն ուներ, ամեն ինչից դժգոհ էր,մի խոսքով ամուսնուն «օր ու արև» չէր տալլիս:Ամուսինը սիրալիր էր նրա հետ և համբերությամբ տանում էր նրա բոլոր քմահաճությունները:
Այս անգամ կինը ցանկություն էր հայտնել տեսնել Երուսաղեմը:Ամուսինը կատարեց նրա ցանկությունը: Սակայն նրանց հանգիստն այս անգամ չստացվեց: Երկու օր անց կինը մահացավ: Դագաղագործը ամուսնուն ասաց, որ տեղում նա կարող է կազմարեպել կնոջ հուղ արկավորությունը ընդամենը 150 դոլարով:
Իսկ կնոջ աճյունը հայրենիք տեղափոխելը կարժենա 5000 դոլար: Ամուսինը մտածեց և պատասխանեց, որ ցանկանում է հայրենիքում հուղարկավորել կնոջը:Դագաղագործը զարմացավ.
«Բայց ինչու այդքան վճարել, եթե կարելի է 150 դոլարով գեղեցիկ հուղար-կավորություն անել և այն էլ Սուրբ Հողում»:
Ամուսինը պատասխանեց.
«Ես լսել եմ, որ Սուրբ Հողում թաղված մարդիկ կարող են վերակենդանանալ, ես չեմ ուզում այդպիսի ռիսկի գնալ, այդ հարվածին չեմ
դիմանա»: