Փողոցում մի տարեց մարդ ինձ մոտեցավ ու 100 դրամ խնդրեց, որ երթուղային նստի․ Խղճալով նրան 1000 տվեցի, սակայն հետո․․․Ես
այն մարդկանցից եմ, որ ուրիշներին խղճալով՝ կարող եմ դրսում արտասվել: Ցավոք, այնքան հարուստ չեմ, որ բոլորին օգնեմ, բայց դե առնվազն դրամախանակիս բոլոր մետաղադրամները տալիս եմ գումար խնդրողներին:
Բայց երևի դադարեմ անել դա, այսօրվա դեպքից հետո շատ եմ հիասթափվել մարդկանցից:Գնացել էի մորաքրոջս տուն, ապրում են
Երևանից 40-50կմ հեռու՝ փոքր քաղաքում: Անունը չեմ նշի:Երբ քայլում էի կանգառ, ինձ մի պապիկ մոտեցավ, ասաց, որ կողքի քա-
ղաքից է, այստեղ եկել էր ծանոթի տուն, սակայն կորցրել է գումարը և հիմա չի կարող տուն հասնել: 100 դրամ խնդրեց:
Պապիկը շատ կոկիկ տեսք ուներ ու դրական տպավորություն թողեց:Բացի այդ, ասաց, որ հեռախոսի մարտկոցը նստել է,երևի աղջիկն արդեն անհանգստանում է, քանի որ չի կարողանում հետը կապվել:Բացեցի դրամապանակս և 1000 դրամ հանելով՝ մեկնեցի նրան:
Պապիկը վերցրեց դողացող ձեռքերով, ի սրտե շնորհակալություն հայտնեց ու գնաց։Երևի գիտեք չէ, թե ինչպես են աշխատում փոքր
քաղաքներից Երևան մեկնող երթուղայինները: Արդեն 15-20 րոպե սպասում էի, չկար:Որոշեցի մտնել մոտակա խանութ ու ջուր գնել,
երբ հանկարծ նկատեցի այն պապիկին:
Նա ինձ նույնպես նկատեց,սակայն գլուխը մի կողմ թեքեց:Չդիմացա ու վաճառողին հարցրեցի, արդյոք ճանաչում է նրան: Երիտասարդ կին էր գանձապահը, ասաց, որ մոտակայքում է ապրում, միայնակ պապիկ է, ամեն օր գալիս է՝ օղի գնելու: Աշխատողը զարմացած էր, թե նրան որտեղից այդքան գումար:
Ես որոշեցի սպասել. տեսա, թե ինչպես նա 2 շիշ օղի գնեց ու շտապելով քայլեց տների կողմը: Երևի տարավ խմելու…ՈՒ ես սկսեցի մտ ածել, թե այսքան ժամանակ ում եմ օգնել փողոցում: Գուցե շատերը նույնիսկ չունեն գումար մուրալու կարիք, ուղղակի ինձ նման միամ իտ մարդկանց հաշվին են ապրում: