Դեռ նոր 6 ամսվա հարս էի, երբ չհղիանալու պատճառով սկեսուրս ստիպեց, որ բաժանվենք, բայց․․․կարճ ժամանակ անց ընենց բան իմացա, որ ստիպված էի երկրից փախնել

Դեռ նոր 6 ամսվա հարս էի, երբ չհղիանալու պատճառով սկեսուրս ստիպեց, որ բաժանվենք, բայց․․․կարճ ժամանակ անց ընենց բան իմացա, որ ստիպված էի երկրից փախնել։ Կիսուրս շատ երիտասարդ էր, շատ վաղ տարիքում փախել էր կեսայրիս հետ ու 19 տարե կանում արդեն երեխա ուներ:

Երբ մենք հանդիպեցինք ամուսնուս հետ,արդեն 23 տարեկան էի ու կիսուրս հա ստիպում էր,որ շուտ ամուսնանաք,մորս էլ առիթը բաց չէր թողում բշտելու, թե խի ավելի շուտ չի ամուսնացրել ինձ: Ինչին մայրս միշտ համբերատար պատասխանում էր, որ ես ու քույր իր հա մարա բեռ չենք, որոնցից երազում է ազատվել ու իր համար կարևորը մեզ ամուսնացնելը չի այլ կրթություն տալը, որ մենք դառնանք կայացած մարդիկ կյանքում:

Բայց կիսուրս համառելով հասավ իր ուզածին ու մենք շատ շուտ ամուսնացաք, մեր նշանադրությունը ընդամենը մեկ ամիս անց արդեն ամուսնուս տանն էի: Բայց ամեն ինչ ավելի բարդացավ հետո, որովհետև սկսեց շտապեցնել որ երեխաներ ունենանք, ասելով որ արդեն ուշացրել ենք:

Վեց ամիսը նոր էր լրացել ամուսնության,հյուր էի գնացել մորս տուն, երբ արդեն սպասում էի,որ ամուսինս պիտի աշխատանքից գա,որ տուն գնանք կիսուրս զանգեց, թե տաքսի է ուղարկել դուրս գանք դիմավորենք: Կարծում էի մեքենան ուղարկել է որ տուն գնամ,պայուս ակս վերցրի դուրս եկա:Բանից պարզվեց ամբողջ իրերս են, մինչև տանը չեմ եղել, բոլորը հավաքել է ճամպրուկների մեջ ու ուղարկել մորս տուն, ինձ էլ ասաց, որ հետ չգնամ, իրեն չբեր հարս պետք չի:

Ահավոր կոտրվել էի ու ամենաշատը ամուսնուս պահվածքից, ով խելոք մորն էր լսում, օրերով հաց չէի ուտում, հյուծվել էի ու մի օր ուղ ղակի բակում ուշագնաց եղա, երբ հիվանդանոց տարավ մայրս պարզվեց հղի եմ, բայց արդեն այնքան էի ատում ամուսնուս ու կիսուր իս, որ որոշեցի առանց մի բառ ասելու փախնել երկրից, որ երեխաս կյանքում կապ չունենա իրենց հետ