Այս հոդվածում մենք կներկայացնենք երկարակեցությանը նպաստող բաղադրատոմս, որը կարող է պատրաստվել արագ և հեշտությամբ։ Պատրաստել այս խմիչքը երկարակեցության համար և խմել անմիջապես։
Անհրաժեշտ բաղադրիչները՝ 2 սմ երկարությամբ կոճապղպեղի (իմբիրի) արմատ, 4 գազար, 3 խնձոր, կես կիտրոնի հյութ:
Պատրաստման եղանակը՝ Վերոնշյալ բոլոր բաղադրիչները լցնել բլենդերի մեջ և խառնել այնքան, մինչև միատարր զանգված ստանալը։ Խմել առավոտյան՝ նախքան նախաճաշը, պատրաստելուց անմիջապես հետո։ Կոճապղպեղի արմատն օգնում է նվազեցնել խոլեսթերինի բարձր մակարդակը և պայքարում ստամոքսի այն բակտերիաների դեմ, որոնք առաջացնում են խոցային հիվանդություններ։
Այն դրական ազդեցություն է ունենում արյան վրա, կարգավորում աղիները և անցկացնում ուժեղ գլխացավն ու միգրենը։ Գազարը շատ լավ է սրտի, ատամների և լնդերի համար։ Այն պաշտպանում է մարմինը և նպաստում սրտի կաթվածի դեմ պայքարին։
Այն նաև բարելավում է տեսողությունը, պայքարում քաղցկեղի դեմ և մաշկը դարձնում հարթ ու փափուկ։ Խնձորն օգնում է ամրապնդել դիմադրողականությունը, նվազեցնել քաշը և խթանել երիկամների ու լյարդի աշխատանքը։ Այն նաև նվազեցնում է բերանի խոռոչի հիվանդությունները, խթանում մարսողությունը, պաշտպանում սիրտն ու արյունատար անոթները, նվազեցնում է սթրեսը, հոգնածությունն ու անքնությունը, պայքարում բակտերիաների և վարակների դեմ, կանխում քաղցկեղի որոշ տեսակներ։ Կիտրոնը ցածրացնում է արյան ճնշումը, վերացնում տոքսինները, նվազեցնում արթրիտի ցավը, պայքարում գրիպի ու վարակների դեմ։ Այն նաև պայքարում է բերանի խոռոչի և լեզվի հիվանդությունների դեմ։ Լիմոնը նաև ամրացնում է իմունային համակարգը և խոչընդոտում վարակների ներթափանցմանը։