Հայուհին պայթեցրել է ուկրաինական բեմը թավշյա հեղափոխությանը նվիրված երգով

Սրբուհին ուկրաինական բեմը պայթեցրել է հայկական հեղափոխությանը նվիրված երգով: Ելույթի նախաբանում պատմելով հայրենաիկցների իրականացրած հեղափոխության մասին՝ Սրբուհին նշել է, որ իր կատարումը հենց նրանց է նվիրում՝ կարևորելով կամքի այդօրինակ դրսևորումը:

Հայուհին պայթեցրել է ուկրաինական բեմը թավշյա հեղափոխությանը նվիրված երգով

Երգը կոչվում է «Մարդկություն»: Բավականին հայտնի երգի ողջ ընթացքում Սրբուհու հետևում խոշոր պլանով կադրեր էին հայկական հեղափոխական օրերից, ոգեշնչող ու բացառիկ կադրեր:

Հայուհին պայթեցրել է ուկրաինական բեմը թավշյա հեղափոխությանը նվիրված երգով

Իսկ ժյուրին հոտնկայս ու բոլոր բջիջներով էր վայելում Սրբուհու կատարումը, ոգևորվում և ոգևորում էր երգչուհուն:

Հայուհին պայթեցրել է ուկրաինական բեմը թավշյա հեղափոխությանը նվիրված երգով

Երգչուհու կատարման վերջում ժյուրին նշում է, որ միանգամայն զգացվում էր, թե ինչպիսի ներքին անկեղծ զգացումներով էր Սրբուհին կատարում երգը:

Հայուհին պայթեցրել է ուկրաինական բեմը թավշյա հեղափոխությանը նվիրված երգով

Նրանք վերահաստատում են երգում հնչող այն միտքը, թե ազատությունը լեզու և ազգություն չի ճանաչում, ուստի կարևոր էր ոչ թե այն, թե ինչ լեզվով էր Սրբուհին կատարում երգը, այլ այն, թե ինչ զգացողություններ էր նա փոխանցում բոլոր ներկաներին:

Հայուհին պայթեցրել է ուկրաինական բեմը թավշյա հեղափոխությանը նվիրված երգով

Սրբուհու ցնցող ելույթը կարող եք վայելել ստորև: