Հիանալի պար հայ տղամարդու կողմից հարսանիքի ժամանակ

Հնուց ի վեր հայերը ստեղծել են իրենց սեփական պարերը , որոնք այնքան շատ են, որ առանց պերոֆեսիոնալ ուսուցման դժվար թե բոլորն իմանան: Բայց ահա կան բախտավորներ, ովքեր գիտեն շատ լավ պարել և նրանց այդ տաղանդը թույլ է տալիս լինել ցանկացած միջոցառման մասնակիցների ուշադրության կենտրոնում:

Հիանալի պար հայ տղամարդու կողմից հարսանիքի ժամանակ

Այդ իսկ պատճառով հարկավոր է սովորել Հայկական պարերը, որոնք, հատկապես մեր օրերում, ձեռք են բերել մեծ նշանակություն ՝ ազգային արժեքները վերակենդանացնելու, երիտասարդ սերնդի մեջ մեր հայկական մշակույթը արմատավորելու տեսանկյունից:

Ի ուրախություն մեզ, կարող ենք ասել, որ այժմյան երիտասարդությունը ավելի շատ հակված է դեպի հայկական պարերը և մեծ սիրով է սովորում:Հայկական պարերից յուրաքանչյուրը ունի իր նշանակությունը: Ինչպես մեր բարբառներն են բազմազան ու տարբեր, այնպես էլ պարերը, որոնք տեղայնացված էին, այսինքն հայկական յուրաքանչյուր բնակավայր, քաղաք ստեղծել էր իր սեփական պարերը:

Կարծում ենք յուրաքանչյուր հայ մարդ պարտավոր է գոնե մեկ հայկական ազգային պար սովորել: Առիթից օգտվելով, ասնեք, որ Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում ամեն շաբաթ օր և Կասկադում ամեն ուրբաթ օր՝ Գագիկ Գինոսյանի կողմից ուսուցանվում են Հայկական պարեր:

Այժմ հետևեք հոլովակին. հայ տղամարդը հիանալի կատարում է Հայկական Արծվապարը: