Թարմացրեք չորացող սենյակային բույսերը այս պարարտանյութի շնորհիվ. այն արագ կազդի և ծաղիկներին ուժ ու գեղեցկություն կպարգևի:
Нет описания.
Այս մեթոդը հարմար է բոլոր սենյակային բույսերի համար:
Նման պարարտանյութի օգտագործման արդյունքում ծաղիկները ավելի թարմ տեսք, վառ երանգ կստանան, նորից կսկսեն աճել ու ծաղկել:
Ինչպես պատրաստել պարարտանյութը
Լուծույթի պատրաստման համար վերցրեք 1 հաբ ասպիրին և լուծեք այն 3 բաժակ գոլ ջրի մեջ:
Նախքան լուծելը, հաբը կարող եք մանրացնել, որպեսզի լուծույթը լավ ստացվի:
Կիրառեք այս լուծույթը շաբաթական առավելագույնը երկու անգամ, իսկ ձմռան ամիսներին՝ 7-9 օրը մեկ:
Բացի արմատները ջրելուց, կարող եք լուծույթով ցողել տերևներն ու ցողունը:
Ի դեպ, կարող եք ասպիրին օգտագործել ոչ միայն սենյակային բույսերի, այլև ծաղկեփունջերի համար: Ասպիրինի կես հաբ լուծեք 200մլ ջրի մեջ և ավելացրեք ծաղկամանի մեջ: Այդպես կտրած ծաղիկները ավելի երկար ժամանակ թարմ կմնան:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը