ԱՐՏԱԿԱՐԳ իրավիճակ Ադրբեջանում․ Բնակիչներին տարհանում են
Իսմայիլի շրջանի Գոյդան գյուղում բնակիչների տարհանումն սկսվել է մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևների պատճառով տեղի ունեցած սողանքի պատճառով, հաղորդում է շրջանի գործադիր իշխանությունը․․․
Գյուղացիները ժամանակավորապես կտեղափոխվեն վարձակալած տներ․․․
Սողանքը զգալի վնաս է հասցրել տեղի բնակիչների տներին․․․
Նախորդ օրը Կարմիր մահիկի ընկերությունը գյուղացիներին վրաններ է տրամադրել՝ ժամանակավոր կացարանի համար, սակայն այսօր ԱԻՆ-ը բնակիչներին խորհուրդ է տվել անհապաղ հեռանալ գյուղից․․․
Ներկայումս Գոյդան գյուղի բնակիչներին տարհանելու աշխատանքները շարունակվում են․․․