Այս կոտլետները շատ համեղ են և կարող են լիովին փոխարինել մսով կոտլետներին: Պատրաստվում են շատ արագ:
Բաղադրիչներ` Հնդկաձավար 200 գ, Սունկ 400 գ, Գազար 1 հատ Սոխ 1 հատ, Պաքսիմատ 100 գ, Բուսայուղ 4 ճաշի գդալ, Ջուր 400 մլ, Սխտոր 1 ատամիկ, Աղ, սև պղպեղ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը` Հնդկաձավարը լավ լվանալ և լցնել կաթսայի մեջ, վրան ջուր լցնել և եփել մինչև պատրաստ լինելը:
Սոխը կտրատել խորանարդիկների տեսքով, գազարը անցկացնել խոշոր քերիչով, սունկը կտրատել բարակ շերտերով:
Թավայի մեջ տաքացնել բուսայուղը, լցնել սոխը, տապակել մինչև սոխը թափանցիկ դառնա, այնուհետև ավելացնել գազարը, և վերջում սունկը և մանրացրած սխտորը: Տապակել մինչև սունկը պատրաստ լինի: Եփված հնդկաձավարը ավելացնել բանջարեղեննրի վրա և համեմել աղով, պղպեղով:
Բլենդերի օգնությամբ լավ հարել, որ ստացվի համասեռ զանգված: Ստացված զանգվածից կոտլետներ ձևավորել, թավալել պաքսիմատի մեջ և տապակել բուսայուղով: