Իմ աղջիկը տարբերվում ա բոլորից, շատ բոյովա, ու շատ խոշոր ա: Մեր գյուղի բոլոր տղամարդկանցից մի գլուխ բարձր ա:
Իմ օգնականն ա իմ աղջիկը, ինձ օգնում ա տնային գործերում, նույնիսկ տղամարդու գործա անում: Իրար հետ ծանր պարկերով կարտոֆիլը շուկա ենք տանում, ինձ օգնում ա մշակենք հողը: Մի անգամ աղջկաս ընկերուհու հարսանիքն էր, աղջկաս հրավիրեց որպես հարսնաքույր։ Աղջիկս չէր ուզում գնար, բայց ես ստիպեցի:
Ուզում էի, որ գնար մի քիչ զվարճանար: Հարսանիքից երկու օր անց մեր տան դուռը թակեցին: Պարզվեց աղջկաս համար խնամախոս էին եկել: Որ տղային տեսա չկարողացա զսպել ծիծաղս. նիհար էր, կոլոտ ու հետն էլ քաչալ: Սիրահարվել էր աղջկաս: Ես հասկանում էի, որ աղջկաս համար փեսացուները հերթ չեն կանգնել: Նրանք ամուսնացան:
Բոլորը ծիծաղում էին նրանց վրա, շատ անհամապատասխան զույգ էին. աղջիկս խոշոր, իսկ ամուսինը՝ նիհար ու ցածրահասակ: Երբ նրանց փոքրիկ որդին ծնվեց, աղջիկս ավելի գեղեցկացավ, դարձավ ավելի մեղմ ու կանացի: Հիմա բոլորը նա խանձում են նրան: