Ձեզ հարկավոր են հետևյալ բաղադրիչները.
կակաո – 35 գ;
կաթ – 240 մլ;
ալյուր – 210 գ;
շաքարավազ – 180 գ;
արեւածաղկի ձեթ – 75 մլ;
աղ – մի պտղունց;
վանիլին ըստ ճաշակի;
փխրեցուցիչ – 1 տուփ:
Ջնարակը պատրաստելու համար անհրաժեշտ է.
կաթ – 3-4 ճաշի գդալ;
շոկոլադ – 100 գ;
կոկոսի փաթիլներ – 20 գ:
Շոկոլադե տորթի պատրաստման գործընթացը
Ալյուրը մաղում ենք և խառնում շաքարավազի, կակաոյի և փխրեցուցիչի, վանիլինի հետ։ Լավ խառնել և ավելացնել կաթը։ Խմորը հարում ենք․
Թխելու ամանը յուղել բուսայուղով և լցնել խմորը։
Ջեռոցը տաքացնել 175 աստիճանով և թխել մոտ 40 րոպե․
Գլազուրի համար տաք կաթն ու շոկոլադի կտորները խառնել, եռացնել։
Սառեցված տորթի վրա լցնում ենք գլազուրը և ցանում կոկոսի փաթիլներով։
Հուշում.
Ցանկության դեպքում յուղալի թթվասերից կամ փոշու կրեմից կարող եք պարզ և արագ կրեմ պատրաստել, թխվածքաբլիթը կտրատել և կրեմով քսել։