Այս կարկանդակների բաղադրատոմսը իմ ամենասիրելին է։ Իմ ամբողջ ընտանիքը սիրում է այն և միշտ խնդրում է, որ պատրաստեմ։
Միջուկը հյութալի է, իսկ խմորը փափուկ և օդային։
Պատրաստեք և զարմացրեք ձեր ընտանիքին և ընկերներին։
Բաղադրատոմսը:
Կաթ 200 մլ
Շաքարավազ 2 ճ/գ
Խմորիչ 12 գրամ կենդանի (չոր 4 գր.)
Ձու 1 հատ
Կարագ 50 գրամ
Ալյուր 450 գրամ
Աղ 0,5 թ/գդ
Լցոնման համար.
Հավի ֆիլե 400 գր
Շամպինիոն սունկ 5-6 հատ
Սոխ 1 հատ մեծ
Բուսական յուղ 40 մլ
Կրեմ 100 մլ (33% – 20%)
Վրան քսել ձվի դեղնուցով։ Շաղ տալ քնջութի սերմերով։ Թխել 180°C ջերմաստիճանում 25 րոպե։
Բարի ախորժակ սիրելիներս։