Մարինկա Խաչատրյանի նախկին սիրելին հայր է դարձել . ԲԱՑԱՌԻԿ

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանի անձնական կյանքի ներկայիս ու անցյալի իրադարձությունները մշտապես ուշադրության կենտրոնում են եղել:

Ամիսներ առաջ ներկայացրել էինք դերասանուհու նախկին սիրելիի`Հրաչ Թառոյանի, ամուսնության առաջարկը սիրելիին, որին էլ հաջորդել էր պսակադրությունը:

Արդեն այս ամենից տևական ժամանակ անց`Մարինկայի նախկին սիրելին հայր է դարձել:

Նա որդի է ունեցել, ով արդեն 3 շաբաթական է:

Հիշեցնենք, որ 2018 թվականին ամբողջ համացանցը քննարկում էր Մարինկա Խաչատրյանի և նրա սիրելիի նշանադրությունը։ Հեքիաթային առաջարկությունը տեղի ունեցավ հենց դերասանուհու ծննդյան օրը։

Մարինկան ակտիվ հրապարակումներ էր անում սիրելիի հետ՝ նշելով, որ շատ երջանիկ է, սակայն այս սիրո պատմությունը կարճ տևեց։

Բաժանման պատճառների մասին դերասանուհին չի հայտնել, իսկ ըստ համացանցում տարածված նյութերի բաժանման նախաձեռնողը Հրաչն է եղել ով չի համակերպվել դերասանուհու ակտիվ առօրյային։

Այս պատմությունն արդեն անցյալում է երկուսի համար էլ ու չնայած նրան որ հանրությունը շատ էր սիրել այս զույգին ու հավատում էր որ մի օր նրանք կհաշտվեն արդեն այսօր հստակ է որ նրանց կապող ոչինչ այլևս չի կարող լինել։

“>Աղբյուր