Դե իհարկե մեր բոլորի շատ սիրված Տիգրան Պետրոսյանն, ով ի դեպ հայկական շախմատն առաջ տանող այն բացառիկ անհատականությունն էր, ում շնորհիվ նաև մեր եռագույնն է ծածանվել տարբեր միջազգային մրցույթներում։
Բացառիկ լեգենդ և չկրկնվող մարդ տեսակ, ով իսկապես կարողանում էր անել ամեն ինչ, որպեսզի հնարավոր լինեին իր կատարած հաղթանակները նաև կրել շարունակական բնույթ։
Նրա մականունն էր անգամ Երկաթե Տիգրան, ով ի դեպ իր կատարած աշխատանքների արդյուքնում հասցրել էր նաև արժանանալ այդ ամենին։
Շախմատի աշխարհի տիտղոսին նա կարողացել է անգամ արժանանալ մի քանի անգամ, ինչը շատերին իրենց ողջ կյանքի ընթացքում չի հաջողվում անել։
Պետրոսյանը օգտագործել է իր օրաբաժինը, որպեսզի գնի դանիացի գրոսմայստեր Արոն Նիմցովիչի «Շախմատային պրակտիկա»-ն՝ գիրքը, որը, ինչպես հետագայում Պետրոսյանը նշել է, իր շախմատիստ դառնալու վրա ունեցել է հսկայական ազդեցություն։
Թերևս հենց էդտեղից էլ ասես պարզ էր դարձել, որ նա մի ուրիշ աշխահ էր իր համար համարում շախմատը և, որ այդ ամենն իսկապես իր մոտ էր հենց ստացվում։